Տնտեսական հանցագործությունների պատկերը Հայաստանում․ Դատախազությունը ներկայացրել է 2025-ի տվյալները
Լուրեր |
Պետությանը պատճառված վնասի վերականգնումներ են կատարվել մի շարք քրեական վարույթների շրջանակում։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2025 թվականի աշխատանքները։
Դատախազությունից հայտնում են, որ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը ներկայացրել է տնտեսական գործունեության, պետական իշխանության և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունների կատարած աշխատանքները։
Տնտեսական հանցագործություններ․ վերականգնվել է 30.3 մլրդ դրամ
Արամ Արամյանի խոսքով՝ 2025 թվականին տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ քննվող քրեական վարույթներով վերականգնվել է 30 միլիարդ 341 միլիոն 581 հազար դրամի վնաս։ Ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է 15 միլիարդ 463 միլիոն 560 հազար դրամ։
Գլխավոր դատախազի տեղակալի տեղեկացմամբ՝ պետությանը պատճառված վնասի վերականգնումներ են կատարվել մի շարք քրեական վարույթների շրջանակում, այդ թվում՝ նախկին պաշտոնատար անձանց և պատգամավորների հետ առնչվող գործերով։
Պաշտոնատար անձանց գործունեությանը միջամտելու դեպքերի նվազում
Ըստ ներկայացված տվյալների՝ 2025 թվականին նվազել են պաշտոնատար անձանց օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու դեպքերը։
-
2023 թվականին արձանագրվել է 141 դեպք,
-
2024 թվականին՝ 111 դեպք,
-
2025 թվականին՝ 87 դեպք։
Նշվել է, որ 2024 և 2025 թվականներին բացահայտման մակարդակը կազմել է 100 տոկոս։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն
Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից 2025 թվականին դատարան է ուղարկվել համացանցի և հեռահաղորդակցման համակարգերի միջոցով թմրամիջոցների իրացման համար մեղադրվող 24 անձի վերաբերյալ 11 քրեական վարույթ։
Այս վարույթներով արձանագրված ընդհանուր դրամաշրջանառությունը կազմել է շուրջ 5 միլիարդ 108 միլիոն 634 հազար դրամ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
BRAND: AGHVORIK
2026/04/17/ 11:52 -
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հայտնի են հասցեները
2026/04/17/ 11:44 -
ԱԺ նախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
2026/04/17/ 11:42 -
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2026/04/17/ 11:22 -
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական զայրույթ» գործողության մեկնարկի մասին
2026/04/17/ 11:19 -
ԵՄ-ը պատրաստվում է ընդունել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
2026/04/17/ 11:15 -
Ապրիլի 18-ին Հայաստանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հուշարձանների միջազգային օրվան
2026/04/17/ 11:09 -
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026/04/17/ 10:32 -
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
2026/04/16/ 20:00 -
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
2026/04/16/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․