Դեկտեմբերի 4-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվում Հայաստանում և աշխարհում
Արմավիրում ապօրինի ընդերքօգտագործում
Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում առանց անհրաժեշտ թույլտվության ապօրինի կերպով արդյունահանվել է ավազա-կոպճային խառնուրդ, որը վաճառվել է այն մշակում ու իրացնող ընկերությանը։ Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառած ապօրինի ձեռնարկատիրության փաստով։ Հինգ անձ ձերբակալվել է, հանգամանքները պարզվում են։
Հռոմի պապի այցելությունը Լիբանան
Հռոմի պապ Լևոն 14-րդը Լիբանան կատարած այցելության շրջանակում հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ՝ Լիբանանի նախագահական նստավայրում։ Կաթողիկոսությունն ի տեղեկացնում է, որ Արամ Ա-ն մասնակցել է նաև Հռոմի պապի մատուցած Սուրբ և անմահ պատարագին, որին մոտ 100 հազար մարդ է մասնակցել։ Այցի ընթացքում պապը հանդիպել է նաև Լիբանանի կրոնական փոքրամասնությունների առաջնորդների հետ՝ կոչ անելով միավորվել և աջակցել երկրի վերականգնմանը հակամարտություններից, քաղաքական ցնցումներից և տնտեսական ճգնաժամից հետո։
Էլեկտրոմոբիլների 2025 թվականի քվոտաները
2025 թվականի համար սահմանված 8000 էլեկտրոմոբիլի քվոտան բաժանվել է հետևյալ կերպ՝
-
5000 — ֆիզիկական անձանց,
-
3000 — իրավաբանական անձանց և դիլերներին։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնում է, որ ֆիզիկական անձանց հատկացված քվոտան արդեն սպառվել է, մինչդեռ դիլերներինն ամբողջությամբ չէ։
Զինվորական ծառայության փոփոխություններ
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ մոտ 1000 քաղաքացի 2025-ին ցանկություն է հայտնել դառնալ զինվորական։ Պարտադիր զինծառայության ժամկետը 24 ամիսից նվազեցվում է 18 ամսով, սակայն փոփոխությունը չի տարածվելու 2026թ. հունվարի 1-ի դրությամբ արդեն ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։
18-ամսյա ծառայություն իրականացնող զինվորները լիարժեք կօգտվեն արձակուրդի իրավունքից։ Ձմեռային զորակոչը կմեկնարկի հունվարի 7-ից։
Ցեմենտի ներմուծման սահմանափակում
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ցեմենտի ներմուծման ժամանակավոր 6 ամսյա սահմանափակման վերաբերյալ։ Հայաստանի արտադրական հզորությունները կազմում են մոտ 2.5 մլն տոննա, ինչը գերազանցում է ներքին պահանջարկը։ Երրորդ երկրներից ներմուծման աճը հանգեցրել է տեղական արտադրողների մրցունակության նվազման և ֆինանսական խնդիրների խորացման, ինչի կանխարգելման նպատակով ընդունվել է սահմանափակումը։
Հասարակական կազմակերպությունների կողմից պետական գույքի ապօրինի տնօրինում
Գլխավոր դատախազությունը շարունակում է վերահսկել պետական սեփականությունը ապօրինի տնօրինող ՀԿ-ների գործունեությունը։ Թիրախում են հատկապես լրագրողների, գրողների և նկարիչների միությունները, ինչպես նաև մի շարք այլ ստեղծագործական միություններ։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կառավարությանը վստահեցրել է, որ նպատակը որևէ մեկի գործունեությանը խաթարել չէ, այլ կարգավորել պետական գույքի օգտագործման գործընթացը։
Փաշինյանի ելույթը կառավարությունում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բյուջեի եկամուտների աճին զուգահեռ անհրաժեշտ է ապահովել այդ միջոցների արդյունավետ ծախսում և կառավարում։ Չնայած տարեկան 7% տնտեսական աճի հնարավորությանը՝ վարչապետը նշում է, որ կառավարական աշխատանքում դեռևս թերություններ կան, որոնք պայմանավորված են կառավարման որակի բարելավման մեջ բավարար ներդրումների բացակայությամբ։
Փաշինյանը կարևորել է նաև ծայրահեղ աղքատության վերացման ուղիների որոնումը, որի հիմնական լուծումներից մեկը, ըստ նրա, կրթությունը առաջնային ռազմավարություն դարձնելն է։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԼՂ-ից տեղահանված 34,576 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն
2026/03/18/ 17:07 -
ԲՏԱ ոլորտում ընկերությունների թիվը հասել է 10,778-ի
2026/03/18/ 17:04 -
2025-ին Հայաստանի օդանավակայանները սպասարկել են 5.7 մլն ուղևոր
2026/03/18/ 16:15 -
Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. վարչապետը՝ արցախցիների մասին
2026/03/18/ 16:13 -
Հայ-իրանական «Ագարակ» անցման կետում այս պահին էական խնդիրներ չկան. ՊԵԿ նախագահ
2026/03/18/ 16:11 -
Գործազրկության մակարդակը Հայաստանում․ ինչու չի ստացվում աշխատանք գտնել
2026/03/18/ 15:52 -
Իրանի հետ պատերազմը և նավթի գների աճը սպառնում են Թրամփի ժողովրդականությանը․ The Guardian
2026/03/18/ 14:36 -
Սեմ Ալթմանը՝ «ֆաշի՞ստ»․ սկանդալ Vanity Fair երեկույթում
2026/03/18/ 14:33 -
Ունենք դրական տեղաշարժ. առողջապահության նախարարը՝ բռնnւթյան ենթարկված 1 տարեկան երեխայի մասին
2026/03/18/ 14:28 -
Միքայել սրբազանի տնային կալանքը դատարանը պահպանեց
2026/03/18/ 14:25
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
AI NEWS | Էթիկա, ռազմական պայմանագրեր և նոր սերնդի մոդելներ․ լարված շաբաթ AI ոլորտում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐՐԵ․ ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․