Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը Հայաստանում բացահայտվել է 249 հանցագործություն
Լուրեր |
Անցած վեց օրում գրանցվել է 55 ավտովթար:
Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում բացահայտվել է 249 հանցագործություն, որոնցից երկուսը՝ նախկինում կատարված։ Այդ մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարությունը։
Բացահայտված հանցագործություններից գրանցվել է՝
-
42 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
-
40 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
-
25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
22 դեպք՝ հոգեկան ներգործության,
-
18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված, կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
15 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
11 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
-
9-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման և փաստաթուղթ կեղծելու,
-
7 դեպք՝ խարդախության,
-
5-ական դեպք՝ խուլիգանության և սառը զենքի հայտնաբերման։
Բացի այդ, բացահայտվել են կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, դրամանենգության, ապօրինի ծառահատման, ապօրինի որսի, ջրային կենդանիների ապօրինի որսի, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, շորթման, թմրամիջոցների իրացման և մաքսանենգության, ինքնիրավչության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ավտոմեքենայի գողության, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման և օգտագործման կանոնների խախտման, ինչպես նաև ավազակության, հետամտելու և այլ հանցագործությունների դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է երկու դեպք՝
-
մեկը՝ գույքին տիրանալու,
-
մեկը՝ մարմնական վնասվածք պատճառելու։
Նշված ժամանակահատվածում հայտնաբերվել է 9 հետախուզվող անձ, ևս երկուսը կամավոր ներկայացել են իրավապահ մարմիններին։ Հայտնաբերվել է նաև 2 անհետ կորած անձ։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 2 դեպք։
Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության համաձայն՝ անցած վեց օրում գրանցվել է 55 ավտովթար, որոնց հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ 98-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/13 22:00
Փետրվարի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/13 19:19
Փետրվարի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Փետրվարի 15-ի կարևոր լուրերը
2026/02/15/ 19:19 -
Փետրվարի 14-ի կարևոր լուրերը
2026/02/14/ 19:19 -
Ով պետք է վճարի հաշիվը առաջին ժամադրության ընթացքում․ վալենտինյան խորհուրդներ
2026/02/14/ 15:57 -
Մանկական ուռուցքաբանությունը Հայաստանում. երեխաների հույսի և հաղթանակների համար | MedTime 12
2026/02/14/ 12:12 -
Փետրվարի 13-ի բիզնես լուրերը
2026/02/13/ 22:00 -
Փետրվարի 13-ի կարևոր լուրերը
2026/02/13/ 19:19 -
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պարտատոմսերը հասանելի են երկրորդային շուկայում
2026/02/13/ 18:43 -
ԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին
2026/02/13/ 17:09 -
Արգելվել է օտարերկրյա ռադիոյի եւ հեռուստաալիքների կոնտենտը՝ ներքաղաքական կյանքին միջամտության առումով
2026/02/13/ 15:31 -
2025-ի եկամտահարկի տարեկան հայտարարագիրը հարկային պետք է ներկայացնել մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ. ՊԵԿ
2026/02/13/ 15:25
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում