Դեկտեմբերի 25-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ԱՄՆ արտաքին քաղաքականության գնահատականը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամփոփել է Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության ձեռքբերումները՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն կանխել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր պատերազմը և լուծել հակամարտությունը։ Նա նշել է նաև ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի աճը, սահմանների վերահսկողության ուժեղացումն ու անվտանգության ոլորտում առանցքային խոստումների իրականացումը։
Երևանի օդի որակի վիճակը
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ դեկտեմբերի 17-23-ը Երևանում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթ, իսկ Արաբկիրում՝ առանձին օրերին։ Շենգավիթում և Նոր Նորքում գերազանցում չի արձանագրվել, իսկ ծծմբի երկօքսիդի մակարդակը նորմայի սահմաններում է եղել։
«Թրամփի ուղի» նախագծի մեկնարկը
ԱԳՆ-ն հայտնել է, որ «Թրամփի ուղի» նախագծի փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Հայաստանը ԱՄՆ գործընկերների հետ վարում է ինտենսիվ բանակցություններ, իսկ հայ-ամերիկյան համատեղ «TRIPP Company»-ն կգրանցվի Հայաստանում և կզարգացնի տրանսպորտային ու էներգետիկ ենթակառուցվածքները։
Սիգ ձկան ապօրինի որսի բացահայտում
Գեղարքունիքի մարզում ջրային և ճանապարհային պարեկները բացահայտել են սիգ տեսակի ձկան ապօրինի որսի և տեղափոխման մի քանի դեպք։ Հայտնաբերվել է ավելի քան 900 հատ, մոտ 330 կգ սիգ։ Բոլոր դեպքերով իրականացվում է քննություն։
Առողջության համընդհանուր ապահովագրության առաջին փուլը
Հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի առաջին փուլում կընդգրկվի շուրջ 1 մլն 600 հազար մարդ։ Վարչապետը նշել է, որ նպատակ ունեն հնարավորինս պատրաստ լինել համակարգի գործարկմանը և կոչ է արել քաղաքացիներին խուճապի չմատնվել առողջապահական հիմնարկներ այցելելու հարցում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/06 22:00
Մարտի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/06 19:19
Մարտի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 6-ի բիզնես լուրերը
2026/03/06/ 22:00 -
Մարտի 6-ի կարևոր լուրերը
2026/03/06/ 19:19 -
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
2026/03/06/ 18:33 -
Առջևում հանգստյան օրեր են․ ինչպես չվատնել ժամանակը
2026/03/06/ 18:09 -
Թվային վերլուծություն և ստեղծարարություն․ նոր մտածողություն բիզնեսում
2026/03/06/ 17:55 -
2026թ.-ի փետրվար ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/03/06/ 17:39 -
ԱՄԷ-ից դեպի Մասկատ փոխադրումով երեք օրում տեղափոխվել է 190 ՀՀ քաղաքացի
2026/03/06/ 17:36 -
ՀՀ ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները
2026/03/06/ 17:31 -
Որքան գումար է ծախսել ԱՄՆ-ը մինչ այժմ Իրանի դեմ պատերազմի վրա
2026/03/06/ 16:33 -
Քննարկվել է հայ-ղազախական առևտրի և ներդրումների ընդլայնումը
2026/03/06/ 16:29
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 6, 2026 Թ․
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․