Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Եկեղեցու հայտարարություն և զգուշացում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խոր մտահոգություն է հայտնել տասը եպիսկոպոսների հայտարարությունից հետո հանրության մեջ առաջացած ընդվզումների կապակցությամբ։ Մայր Աթոռը զգաստության կոչ է արել «վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին»՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է գործել բացառապես Եկեղեցու կանոնական ընթացակարգերով։ Հավատավոր ժողովրդին հորդորվել է պահպանել հանդարտություն և չտրվել սադրիչ հայտարարություններին։
Երևանում անտուն շների նոր կացարան
Երևանում հաջորդ տարվանից կմեկնարկեն անտուն շների կացարանի կառուցման աշխատանքները։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի տեղեկացմամբ՝ կստեղծվի անվտանգ և պաշտպանված միջավայր կենդանիների համար։ Նախագիծը մշակվել է միջազգային հաջողված փորձի ուսումնասիրության հիման վրա։
Ոստիկանության զգուշացում կեղծ հայտարարությունների վերաբերյալ
Ոստիկանությունը զգուշացնում է, որ սոցիալական հարթակներում տարածվում են կեղծ տեղեկություններ ու տեսանյութեր՝ ՆԳՆ անունից վարորդական վկայականների «պարզեցված» կամ «միջնորդավորված» ստացման մասին։ Իրավապահները հիշեցնում են, որ վկայականները տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով, իսկ հրապարակումները խարդախություն են։ Գործով կան նախաձեռնված քրեական վարույթներ։
12 մլրդ դրամ մարզային սուբվենցիոն ծրագրերի համար
Կառավարությունը պահուստային ֆոնդից 12 մլրդ դրամ կհատկացնի մարզերում սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ 52 համայնքում կիրականացվի 169 ծրագիր, իսկ համաֆինանսավորման ծավալը շուրջ 6 անգամ ավելի մեծ կլինի։
Ալեն Սիմոնյանի հանդիպումը ՆԱՏՕ-ում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 18-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ։ Քննարկվել են Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը, տարածաշրջանային զարգացումները, համատեղ ծրագրերը, ինչպես նաև Ադրբեջանում պահվող գերիների և անհետ կորածների խնդիրը։
Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվից
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտնել է, որ նա հեռախոսազրույց է ունեցել որդու հետ և պատրաստվում է հանդես գալ եզրափակիչ խոսքով։ Վարդանյանը նշել է, որ չի ընդունում Բաքվում ընթացող գործընթացը որպես իրական դատաքննություն և չի մասնակցելու «արդարադատության իմիտացիային»։ Նա ընդգծել է իր հավատարմությունը Արցախին և հանրությանը կոչ արել չվախենալ, չլինել անտարբեր և պատասխանատու լինել սեփական խոսքի նկատմամբ։
Երկաթուղային ծրագրեր և հանձնարարականներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հանձնարարել է ստուգել Իջևանի երկաթգծի կայարանի շրջակա հողերի կարգավիճակը՝ հնարավոր ենթակառուցվածքային ծրագրերի համար։ Առաջարկվել է նման ուսումնասիրություններ կատարել նաև Ախուրիկի, Երասխի և Նախիջևանի ուղղություններով։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի տվյալներով՝ Հրազդան–Իջևան–Ղազախ երկաթուղու վերականգնումը գնահատվում է 318 մլն դոլար, Երասխ–Հորադիզը՝ 61,5 մլն դոլար, իսկ Գյումրի–Ախուրյանը՝ 8–9 մլն դոլար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/06 22:00
Մարտի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/06 19:19
Մարտի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 6-ի բիզնես լուրերը
2026/03/06/ 22:00 -
Մարտի 6-ի կարևոր լուրերը
2026/03/06/ 19:19 -
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
2026/03/06/ 18:33 -
Առջևում հանգստյան օրեր են․ ինչպես չվատնել ժամանակը
2026/03/06/ 18:09 -
Թվային վերլուծություն և ստեղծարարություն․ նոր մտածողություն բիզնեսում
2026/03/06/ 17:55 -
2026թ.-ի փետրվար ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/03/06/ 17:39 -
ԱՄԷ-ից դեպի Մասկատ փոխադրումով երեք օրում տեղափոխվել է 190 ՀՀ քաղաքացի
2026/03/06/ 17:36 -
ՀՀ ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները
2026/03/06/ 17:31 -
Որքան գումար է ծախսել ԱՄՆ-ը մինչ այժմ Իրանի դեմ պատերազմի վրա
2026/03/06/ 16:33 -
Քննարկվել է հայ-ղազախական առևտրի և ներդրումների ընդլայնումը
2026/03/06/ 16:29
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 6, 2026 Թ․
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․