Կթվայնացվեն քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները
Լուրեր |
Կարգավորվել են նաև հերթագրման և լիազոր մարմին այցելելու մեխանիզմները։
ՀՀ կառավարությունը սահմանել է Քաղաքացիության գործերի կառավարման էլեկտրոնային տեղեկատվական համակարգի նկարագիրը և աշխատակարգը՝ էականորեն վերափոխելով ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ այն դադարեցնելու գործընթացները։
Նոր կարգավորմամբ հաստատվել է համակարգին հասանելիություն ունեցող մարմինների ցանկը, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական ցանկը, դրանց ներկայացման, քննարկման և էլեկտրոնային հայտերի վարման կարգը։ Սահմանվել են նաև դիմումը անձամբ ներկայացնելու համար հերթագրվելու, իրավասու մարմիններին հարցումներ ուղարկելու, եզրակացություններ և ծանուցումներ ստանալու մեխանիզմներն ու ժամկետները։
Կարգավորումը ներառում է նաև ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը, ՀՀ քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը, ինչպես նաև քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը։
Նախատեսվել է քաղաքացիություն հայցող կամ քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձի քայլերի հստակ հաջորդականություն՝ սկսած էլեկտրոնային հայտի ներկայացումից մինչև վարույթի ավարտը։ Նոր համակարգում ներդրվել է նաև էլեկտրոնային հայտի շտկման հնարավորություն, ինչը թույլ է տալիս դիմորդներին նախապես հավաքագրել անհրաժեշտ փաստաթղթերը և անհրաժեշտության դեպքում կատարել ուղղումներ՝ մինչև հայտի վերջնական ներկայացումը։
Կարգավորվել են նաև հերթագրման և լիազոր մարմին այցելելու մեխանիզմները, ինչը նպատակ ունի բեռնաթափել հերթերը և ապահովել քաղաքացիների առավել արագ ու հարմար սպասարկում։
Կառավարության գնահատմամբ՝ այս փոփոխությունների արդյունքում քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները կթվայնացվեն ամբողջությամբ։ Դա թույլ կտա վարույթն իրականացնել էլեկտրոնային եղանակով, բարձրացնել գործընթացների արդյունավետությունը, խնայել ֆինանսական և մարդկային ռեսուրսներ, բարելավել ծառայությունների որակն ու հասանելիությունը և էականորեն պարզեցնել գործող ընթացակարգերը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/06 22:00
Մարտի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/06 19:19
Մարտի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 6-ի բիզնես լուրերը
2026/03/06/ 22:00 -
Մարտի 6-ի կարևոր լուրերը
2026/03/06/ 19:19 -
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
2026/03/06/ 18:33 -
Առջևում հանգստյան օրեր են․ ինչպես չվատնել ժամանակը
2026/03/06/ 18:09 -
Թվային վերլուծություն և ստեղծարարություն․ նոր մտածողություն բիզնեսում
2026/03/06/ 17:55 -
2026թ.-ի փետրվար ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/03/06/ 17:39 -
ԱՄԷ-ից դեպի Մասկատ փոխադրումով երեք օրում տեղափոխվել է 190 ՀՀ քաղաքացի
2026/03/06/ 17:36 -
ՀՀ ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները
2026/03/06/ 17:31 -
Որքան գումար է ծախսել ԱՄՆ-ը մինչ այժմ Իրանի դեմ պատերազմի վրա
2026/03/06/ 16:33 -
Քննարկվել է հայ-ղազախական առևտրի և ներդրումների ընդլայնումը
2026/03/06/ 16:29
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 6, 2026 Թ․
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․