Չինաստանում 2025-ին գրանցվել է ծնելիության պատմական նվազագույնը․ բնակչությունը կրճատվում է արդեն չորրորդ տարին անընդմեջ
Լուրեր |
Ծնելիության ցուցանիշը նվազել է մինչև 5.63 ծնունդ 1000 մարդու հաշվով։
Չինաստանում 2025 թվականին գրանցվել է ծնելիության ամենացածր մակարդակը երկրի ժամանակակից պատմության ընթացքում, իսկ ընդհանուր բնակչությունը կրճատվել է չորրորդ տարին անընդմեջ՝ խորացնելով ժողովրդագրական ճգնաժամը, որը կարող է տասնամյակներ շարունակ ազդել աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության վրա։
Չինաստանի ազգային վիճակագրական բյուրոյի տվյալներով՝ ծնելիության ցուցանիշը նվազել է մինչև 5.63 ծնունդ 1000 մարդու հաշվով։ Սա զգալիորեն ցածր է նույնիսկ 2023 թվականին արձանագրված նախկին նվազագույն ցուցանիշից, որը կազմում էր 6.39 ծնունդ 1000 մարդու հաշվով։
Պեկինը վերջին տարիներին փորձում է շրջել բացասական միտումը մի շարք խթանիչ քաղաքականությունների միջոցով։ Դրանց թվում են՝ կանխիկ վճարումներ երեք տարեկանից փոքր երեխաներ ունեցող ընտանիքներին, ամուսնության գրանցման ընթացակարգերի պարզեցում, անվճար նախադպրոցական կրթության տրամադրում, հարկային արտոնություններ, ինչպես նաև բնակարան գնելու կամ վարձակալելու ֆինանսական աջակցություն։ Տեղական իշխանությունները որոշ շրջաններում առաջարկում են նաև հավելյալ դրամական աջակցություն և երկարացված մայրության արձակուրդներ։
Այնուամենայնիվ, այս միջոցները մինչ այժմ չեն կարողացել էապես փոխել ժողովրդագրական միտումները։ CNN-ի փոխանցմամբ՝ 2025 թվականին Չինաստանում 60 տարեկանից բարձր բնակչության թիվը հասել է 323 միլիոնի՝ կազմելով երկրի ընդհանուր բնակչության շուրջ 23 տոկոսը։ ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ 2100 թվականին Չինաստանի բնակչության գրեթե կեսը կարող է լինել 60 տարեկանից բարձր։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ բնակչության արագ ծերացումը լուրջ մարտահրավերներ է ստեղծում երկրի տնտեսության, աշխատուժի շուկայի, սոցիալական ապահովության համակարգի և նույնիսկ զինվորական հզորության համար։
Տնտեսական առումով Չինաստանը 2025 թվականին գրանցել է մոտ 5 տոկոս աճ՝ հասնելով կառավարության սահմանած տարեկան նպատակին։ Սակայն չորրորդ եռամսյակում տնտեսական աճը դանդաղել է մինչև 4,5 տոկոս՝ դառնալով ամենացածր եռամսյակային ցուցանիշը COVID-19 համավարակից հետո տնտեսության վերաբացումից ի վեր։
Տարվա ընթացքում Չինաստանի տնտեսական աճը հիմնականում ապահովվել է արտահանման հաշվին, մինչդեռ ներքին սպառումը շարունակել է մնալ թույլ։ Արդյունքում երկիրը 2025 թվականին գրանցել է պատմական՝ շուրջ 1,2 տրիլիոն դոլարի առևտրային ավելցուկ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/06 22:00
Մարտի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/06 19:19
Մարտի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 6-ի բիզնես լուրերը
2026/03/06/ 22:00 -
Մարտի 6-ի կարևոր լուրերը
2026/03/06/ 19:19 -
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
2026/03/06/ 18:33 -
Առջևում հանգստյան օրեր են․ ինչպես չվատնել ժամանակը
2026/03/06/ 18:09 -
Թվային վերլուծություն և ստեղծարարություն․ նոր մտածողություն բիզնեսում
2026/03/06/ 17:55 -
2026թ.-ի փետրվար ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/03/06/ 17:39 -
ԱՄԷ-ից դեպի Մասկատ փոխադրումով երեք օրում տեղափոխվել է 190 ՀՀ քաղաքացի
2026/03/06/ 17:36 -
ՀՀ ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները
2026/03/06/ 17:31 -
Որքան գումար է ծախսել ԱՄՆ-ը մինչ այժմ Իրանի դեմ պատերազմի վրա
2026/03/06/ 16:33 -
Քննարկվել է հայ-ղազախական առևտրի և ներդրումների ընդլայնումը
2026/03/06/ 16:29
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 6, 2026 Թ․
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․