Հայաստանում քեշբեք ստացող կենսաթոշակառուների թիվը գերազանցել է 400 հազարը
Լուրեր |
Երկրում շարունակվում է վճարումների անկանխիկ ձևի կիրառման ընդլայնումը:
Հայաստանում անկանխիկ վճարումներից քեշբեք ստացող կենսաթոշակառուների թիվը գերազանցել է 400 հազարը։ Այդ մասին փետրվարի 4-ին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ հանդիպման ընթացքում։
Նախարարի խոսքով՝ երկրում շարունակվում է վճարումների անկանխիկ ձևի կիրառման ընդլայնումը, ինչի արդյունքում ավելանում է նաև քեշբեքի ծրագրից օգտվող քաղաքացիների թիվը։ Եթե նախորդ շրջանում այդ ցուցանիշը 400 հազարից ցածր էր, ապա ներկայում այն անցել է նշված շեմը։
Արսեն Թորոսյանը տեղեկացրել է նաև, որ աճել է քեշբեքի միջին չափը։ Նախորդ շրջանում այն կազմել է մոտ 4100 դրամ, իսկ ներկայում հասել է շուրջ 4400 դրամի։
Նախարարի գնահատմամբ՝ քաղաքացիների վարքագծում նկատվում է անկանխիկ գործարքների նկատմամբ ավելի մեծ հետաքրքրություն, ինչը նպաստում է ծրագրի կիրառման ընդլայնմանը։ Նա հավելել է, որ հունվար ամսվա տվյալներում արտացոլվելու է նաև հետվճարի տոկոսի ավելացման ազդեցությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/17 22:00
Փետրվարի 17-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/17 19:19
Փետրվարի 17-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Փետրվարի 17-ի բիզնես լուրերը
2026/02/17/ 22:00 -
Փետրվարի 17-ի կարևոր լուրերը
2026/02/17/ 19:19 -
Իդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ
2026/02/17/ 17:47 -
Evocabank: Excellence in Travel Segment Innovation
2026/02/17/ 17:36 -
Աշխատանքային միջավայրը ձևավորող 9 միտումներ 2026 թվականին․ տարածք և գաղափարներ
2026/02/17/ 17:06 -
Շարունակվում է երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրի դիմումների ընդունումը
2026/02/17/ 16:53 -
Ռազմավարությունն ընդդեմ իրականության․ ճիշտ որոշում կայացնելու պահը բիզնեսում
2026/02/17/ 16:42 -
ՀՀ ԱՍՀ նախարարն ու Բրազիլիայի դեսպանը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտի խնդիրները
2026/02/17/ 15:49 -
Ով կգրավի Լուսինը․ Մասկն ու Բեզոսը մրցավազքի մեջ են մտել
2026/02/17/ 13:50 -
ՊՆ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համար
2026/02/17/ 12:11
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 17, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 15, 2026 Թ.