Արցախից տեղահանվածներին աշխատանքի ընդունելիս ինչ ֆինանսական աջակցություն կարող են ստանալ գործատուները
Լուրեր |
Հարցեր՝ գործատուների համար՝
Ինչպիսի՞ պայմանների պետք է բավարարի Արցախից բռնի տեղահանված անձը, որպեսզի ընդունեմ աշխատանքի և ստանամ աջակցություն։
Ծրագրի շրջանակներում կարող եք աշխատանքի ընդունել այն անձանց, ովքեր 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանվել են Արցախից, գրանցված են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում, ունեն գործազուրկի կարգավիճակ և վերջին մեկ ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող աշխատող։ Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
Արդյո՞ք ֆինանսական աջակցություն կստանամ, եթե աշխատանքի ընդունեմ 2020 թվականին Արցախից տեղահանված անձի։
Ոչ, ծրագիրը նախատեսված է միայն 2023 թ․ սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված գործազուրկ անձանց համար։
Որքա՞ն աջակցություն կստանամ Արցախից բռնի տեղահանված անձին աշխատանքի ընդունելու դեպքում։
Գործատուները կարող են ստանալ ամսական մինչև 50,000 դրամի աջակցություն երեք ամիս ժամկետով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և, օրենքով սահմանված դեպքերում, սոցիալական վճարի փոխհատուցման համար։ Եթե կազմակերպեք աշխատանքային պրակտիկա՝ երեք ամիս ժամկետով, կստանաք 165,000 դրամ ամսական՝ որպես շահառուի աշխատավարձի փոխհատուցում, իսկ հաջորդ երեք ամսում՝ ամսական մինչև 50,000 դրամի չափով՝ աշխատավարձից հաշվարկվող հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցման համար։
Քանի՞ անձի կարող եմ ընդունել աշխատանքի՝ ծրագրի շրջանակում։
Ծրագրով նախատեսված չէ սահմանափակում շահառուների թվի հետ կապված։
Կարո՞ղ եմ լուծել պայմանագիրը մինչ ծրագրի սահմանված ժամկետի լրանալը։
Եթե պայմանագիրը լուծվում է սահմանված ժամկետից առաջ, գործատուն պարտավորվում է վճարել փոխհատուցում՝ ուսուցման ընթացքում շահառուին տրամադրված ուսման վարձի և կրթաթոշակի գումարի չափով, կամ վերադարձնել շահառուի աշխատավարձի փոխհատուցման համար վճարված գումարը։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.