Հայ գործարարների ասոցիացիան՝ ի նպաստ Իտալիայի և Հայաստանի միջև բիզնես համագործակցության
Լուրեր |
Հայ Գործարարների Ասոցիացիան բիզնես այցով Իտալիայում էր։ Եվ հենց Միլանում էլ փետրվարի 7-ին հիմնադրվեց «Իտալիայի և Հայաստանի միջև համագործակցության և զարգացման կենտրոն» ասոցիացիան: Այցը հնարավոր է դարձել «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցության շնորհիվ։
«Իտալիայի և Հայաստանի միջև համագործակցության և զարգացման կենտրոն» ասոցիացիան հիմնադրվել է Իտալիայի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան՝ նպատակ ունենալով հետագայում վերակազմավորվել որպես «Իտալա-հայկական առևտրի պալատ» և դրա ներկայացուցչությունը գրանցել Հայաստանում։ Ասոցիացիայի հիմնադիրներն են «General Invest»-ի դիտորդական խորհրդի անդամ՝ Ֆերդինանդո Պելացոն և «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ՝ Նարեկ Կարապետյանը, ինչպես նաև այլ ինստիտուցիոնալ միավորներ և մասնավոր անձինք: Առևտրային պալատի կարգավիճակ ստանալուց հետո ձեռնարկությունների պաշտոնական ռեգիստրը հասանելի կլինի կազմակերպության համար:
Հայ Գործարարների Ասոցիացիայի ուղևորության նպատակն էր խթանել երկու երկրների միջև առևտրային հարաբերություններն ու ներկայացնել Հայաստանի ներդրումային ու արտադրական հնարավորությունները։ Հետևողական ու քրտնաջան աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ հայկական շուկայի հետ աշխատանքում հետաքրքրված իտալական ընկերությունների մի լայն խումբ ձևավորել:
Ասոցիացիայի նպատակն է աջակցել և ամրապնդել կազմակերպությունների հետ մշտական գործարար կապերը և օպերատիվ փոխգործակցությանը, և երկու երկրների գործարար համայնքների միջև գործակցության նոր ոլորտների որոնմանը։
https://youtu.be/JvGcU17Oc_E Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/16 19:00
Հունվարի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/16 16:19
Հունվարի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 17-ի կարևոր լուրերը
2026/01/17/ 16:19 -
Թաքնված արժեքի բացահայտումը թիմում․ սովորական, լավ ու ազդեցիկ աշխատակիցներ
2026/01/17/ 15:00 -
Հունվարի 16-ի բիզնես լուրերը
2026/01/16/ 19:00 -
Հունվարի 16-ի կարևոր լուրերը
2026/01/16/ 16:19 -
Տեխնոլոգիական ոլորտի տաղանդավոր մասնագետները՝ աշխատաշուկայի կարևոր մաս
2026/01/16/ 15:53 -
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
2026/01/16/ 14:43 -
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր
2026/01/16/ 14:12 -
Կասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը
2026/01/16/ 14:07 -
Կառավարությունում շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխությունների քննարկումները
2026/01/16/ 14:02 -
Աճուրդի է հանվել Թուփաք Շաքուրի ամենավաղ հայտնի ձայնագրություններից մեկը՝ 1988 թվականից
2026/01/16/ 13:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․