Գերմանիայից Ռուսաստան արտահանման ծավալը կրճատվել է 52,9%-ով
Լուրեր |
Աշնան առաջին ամսվա արդյունքներով Գերմանիայից Ռուսաստան արտահանման ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 52,9%-ով։ Միաժամանակ Ռուսաստանից Գերմանիա ներմուծումն այս ընթացքում կրճատվել է 37,4%-ով,- ասվում է երկրի Դաշնային վիճակագրական բյուրոյի (Destatis) կայքում։
«Գերմանիայից Ռուսաստան արտահանումը սեպտեմբերին կրճատվել է 52,9%-ով և կազմել 1,1 մլրդ եվրո Ռուսաստանից ներմուծման արժեքը այս ժամանակահատվածում նվազել է 37,4%-ով և կազմել 1,8 մլրդ եվրո»,- ասվում է զեկույցում։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության անկման պատճառ են դարձել Ուկրաինայում հակամարտության սրումը և արևմտյան պետությունների կողմից Մոսկվայի դեմ լայնածավալ միջազգային պատժամիջոցների ներդրումը։ Միաժամանակ Գերմանիային հաջողվել է փոխհատուցել Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության անկումը դեպի ԱՄՆ արտահանման կտրուկ աճի պատճառով,- ասվում է զեկույցում։
«Գերմանական արտահանման կարևորագույն ուղղություն հանդիսացող ԱՄՆ արտահանումն աճել է 43,4%-ով և կազմել 15,4 մլրդ եվրո։ Ամենատարածվածը եղել է ավտոմեքենաների, կցասայլերի և կիսակցորդների վաճառքը 3,5 մլրդ եվրոյի չափով (+63,1% 2021թ. սեպտեմբերի համեմատ) և դեղագործական ապրանքների վաճառքը՝ 2,7 մլրդ եվրոյի (+60,2%) ծավալով»,– ասված է զեկույցում։
Ֆրանսիան և Նիդեռլանդները սեպտեմբերին գերմանական արտահանման այլ կարևոր ուղղություններ էին: Եվրոպական այս երկրներ արտահանման ծավալներն աճել են 20%-ով և 3,9%-ով ՝ համապատասխանաբար մինչև 10,4 մլրդ և 9,2 մլրդ եվրո,- նշել է Destatis-ը։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԱՄՆ-ն սառեցնում է ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրի համար, այդ թվում՝ Հայաստանի
2026/01/15/ 12:14 -
Չինաստանը 2025-ի նոյեմբերին բնական գազի ներմուծման նոր պատմական ռեկորդ է սահմանել
2026/01/15/ 12:06 -
Թրամփը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել Իրանում Փահլավիին աջակցելու մասին
2026/01/15/ 11:55 -
Փետրվարի 15-ից Հայաստանում գործարկվում է Միասնական զանգերի կենտրոնը՝ 112 հեռախոսահամարով
2026/01/15/ 11:38 -
Կառավարության նիստի օրակարգում 30 հարց է, որից 27–ը չի զեկուցվում (ուղիղ)
2026/01/15/ 11:11 -
ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով
2026/01/15/ 09:57 -
Հունվարի 14-ի բիզնես լուրերը
2026/01/14/ 22:00 -
Հունվարի 14-ի կարևոր լուրերը
2026/01/14/ 19:19 -
Աշխատասիրությու՞ն, թե՞ տաղանդ․ որն է հաջողության հասնելու ամենակարճ ճանապարհը
2026/01/14/ 19:00 -
Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank
2026/01/14/ 16:57
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 12, 2026 թ․