4․017․648 դրամ՝ Իմ անտառ Հայաստանին․ Մի դրամի ուժի ապրիլի շահառուն 4090 հիմնադրամն է
Լուրեր |
IDBank-ն ու Idram-ն ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ծրագիրը, որի շահառուն, ինչպես նախապես հայտարարվել էր, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն է։ Կուտակված 4․017․648 դրամը հասարակական կազմակերպությունն ուղղելու է Հայաստանի անտառային ֆոնդի ավելացմանն ու կենսաբազմազանության պահպանման ծրագրերին։
Ընկերություններից տեղեկացնում են, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության ապրիլ ամսվա շահառուն «4090» հիմնադրամն է։ Իդրամի և IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է․ «Ստեղծված լինելով Արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ հիմնադրամը աջակցում է հայրենիքի պաշտպաններին՝ կրթավճարների փոխհատուցման, կրթական ծրագրերի իրականացման, հմտությունների բարձրացման և վերապատրաստումների իրականացման միջոցով խթանելով նրանց հայրենիքում ապրելու և արարելու ձգտումը։ Քանի որ կրթությունը կարևորող և մասնագիտական տեսանկյունից կայացած երիտասարդները մեր հասարակության հիմքն են, այս ամիս որոշեցինք, որ ապրիլ ամսվա շահառուն կլինի հենց 4090 հիմնադրամը»։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանն ասում է․ «Մեր հիմնադրամի լավ բարեկամ IDBank-ի ու Idram-ի «Մի դրամի ուժը» ծրագրի շրջանակում տրամադրված գումարն ուղղվելու է քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից ուսանողների կրթավճարի տրամադրմանը, որը հնարավորություն է տալու շուրջ հարյուր երիտասարդի փոխել կյանքի որակը կրթության միջոցով: Մեզ համար մեծ պատիվ է 2-րդ անգամ լինել «Մի դրամի ուժի» շահառու, քանի որ վստահությունը մեր հիմնադրամի անկյունաքարերից մեկն է: Խորհրդանշական է նաև, որ այս անգամ մենք դառնում ենք ապրիլ ամսվա շահառու, քանի որ մեր ուսանողներից մի քանիսը հանդիսանում են հենց 2016 ապրիլյան պատերազմի մասնակից նաև և իրենց համար սա խրախուսման շատ լավ առիթ է:
Ուրախալի է, որ «Մի դրամի ուժ»-ը կարևորում է կրթությունը և գնահատում պատերազմի մասնակցի սխրանքը», - հավելում է «4090 Բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրեն, Իրինա Փահլևանյանը:
Դուք ևս կարող եք դառնալ բարի կամքի դեսպան․ այդ նպատակով պարզապես կատարեք Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և Բանկի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կտրամադրեն կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերի և նախաձեռնությունների իրագործմանը։ Ի դեպ՝ Իդրամով վճարել կարող եք ավելի քան 20․000 վաճառակետերում՝ ակնթարթային կերպով կատարելով Ձեր ֆինանսական գործարքները։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/12 22:00
Մարտի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայատանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/12 19:19
Մարտի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 12-ի կարևոր լուրերը
2026/03/12/ 22:00 -
Մարտի 12-ի բիզնես լուրերը
2026/03/12/ 19:19 -
Չենք հրաժարվի վրեժխնդրությունից. հրապարակվել է Իրանի առաջնորդի առաջին ուղերձը
2026/03/12/ 17:59 -
Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
2026/03/12/ 17:43 -
Աշխատանքային արդյունավետ ժողովների գաղտնիքը․ պայմաններ և ժամանակացույց
2026/03/12/ 17:32 -
Ինչպես է հանրային կերպարը նպաստում սեփական բրենդի առաջխաղացմանը
2026/03/12/ 17:20 -
«Դէկավվա» հիմնադրամը մեկնարկում է «Ծաղկեցրու» արշավը՝ գյուղաբնակ կանանց հզորացման համար
2026/03/12/ 17:13 -
Նավերը «չինական» են ներկայանում Հորմուզի նեղուցում՝ հարձակումներից խուսափելու համար
2026/03/12/ 16:53 -
ՀՀ փոխվարչապետն ու ԵՄ հանձնակատարը պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ
2026/03/12/ 16:37 -
Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է արդյունավետ. ԵՄ հանձնակատար
2026/03/12/ 16:36
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին