Ռուսաստանում գրանցվել է գազի արդյունահանման անկում ՝ 18-20%-ով․ «Интерфакс»
Լուրեր |
2022 թվականի արդյունքներով Ռուսաստանում գազի արդյունահանումը կնվազի 18-20 տոկոսով, սակայն բացարձակ թվով կարտադրվի 671 մլրդ խմ, ինչը նույնպես մեծ ծավալ է։ Նման թվեր է նշել «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը,- փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Նա խոստովանել է, որ արդյունահանման նվազումն ուղղակիորեն կապված է Եվրոպայում ռուսական գազի սպառման նվազման հետ։ Տարվա ընթացքում «Գազպրոմը» կորցրել է միանգամից երկու երթուղի ` Յամալ-Եվրոպա և Հյուսիսային հոսք գազատարները, իսկ երկրորդը ոչնչացվել է պայթյունից։
Շուրջ 470 միլիարդ խորանարդ մետր գազ է ուղարկվել ներքին շուկա, մնացածն արտահանվել է արտերկիր մոտ և հեռավոր երկրներ, այդ թվում ՝ հեղուկ բնական գազի (LNG) տեսքով։
Ավելի վաղ «Գազպրոմը» հայտնել էր արտահանման անկման արագացման մասին։ Դեկտեմբերի կեսերի դրությամբ ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներ մատակարարումները նվազել են 45,1 տոկոսով ՝ մինչև 97,8 մլրդ խմ (մինուս 80,2 մլրդ խմ), թեև դեկտեմբերի 1-ի դրությամբ արտահանման անկումը կազմել է 44,5 տոկոս։
Այս թվերից հետևում է, որ Չինաստան առաքումների աճը, որի մասին ընկերությունը պարբերաբար հայտնում է առանց ստույգ թվեր տալու, չի կարող փոխհատուցել եվրոպական շուկայից իջած ծավալները։ Միևնույն ժամանակ, Եվրոպայում տաք եղանակի ֆոնին գազի բորսայական գները կրկին իջել են հազար խորանարդ մետրի դիմաց հազար դոլարի սահմաններում։ Չնայած այս թվերին, դեկտեմբերի 21-ին Եվրամիությունը հաստատել է գազի գնի առաստաղը ՝ 180 եվրո մեկ մեգավատ/ժամի համար (մոտ երկու հազար դոլար հազար խորանարդ մետրի համար ներկայիս փոխարժեքով):
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/12 22:00
Մարտի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայատանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/12 19:19
Մարտի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 12-ի կարևոր լուրերը
2026/03/12/ 22:00 -
Մարտի 12-ի բիզնես լուրերը
2026/03/12/ 19:19 -
Չենք հրաժարվի վրեժխնդրությունից. հրապարակվել է Իրանի առաջնորդի առաջին ուղերձը
2026/03/12/ 17:59 -
Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
2026/03/12/ 17:43 -
Աշխատանքային արդյունավետ ժողովների գաղտնիքը․ պայմաններ և ժամանակացույց
2026/03/12/ 17:32 -
Ինչպես է հանրային կերպարը նպաստում սեփական բրենդի առաջխաղացմանը
2026/03/12/ 17:20 -
«Դէկավվա» հիմնադրամը մեկնարկում է «Ծաղկեցրու» արշավը՝ գյուղաբնակ կանանց հզորացման համար
2026/03/12/ 17:13 -
Նավերը «չինական» են ներկայանում Հորմուզի նեղուցում՝ հարձակումներից խուսափելու համար
2026/03/12/ 16:53 -
ՀՀ փոխվարչապետն ու ԵՄ հանձնակատարը պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ
2026/03/12/ 16:37 -
Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է արդյունավետ. ԵՄ հանձնակատար
2026/03/12/ 16:36
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին