Ներդրումային ոլորտն այսօր 29.05.2024
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Երեքշաբթի ամերիկյան ինդեքսները փակվել են խառը մակարդկներով՝ Dow Jones Industrial Average-ն նվազել է 0,55%-ով հասնելով 38852,96 կետի։ S&P 500-ը ավելացել է 0,04%-ով հասնելով 5306,04 կետի։ S&P 500 ինդեքսի ֆյուչերսները չորեքշաբթի նվազում են 0,44%-ով։
Ճապոնական Nikkei 225-ը շտկվում է 1,16%-ով հասնելով 38498 կետի, կորեական KOSPI-ն նվազում է 1,57%-ով հասնելով 2680,09 կետի, չինական Shanghai Composite-ը կորցնում է 0,22%՝ հասնում մինչև 3103,07 կետին։
Մակրոէկոնոմիկա
1․ ԵԿԲ-ի ապրիլ ամսվա հարցման տվյալների համաձայն, գալիք տարվա գնաճային սպասումները նվազել են մինչև 2,9%, մարտ ամսվա 3,0%-ի համեմատ։ Գնաճային սապսումները առաջիկա երեք տարվա համար կանխատեսվում է 2,4%:
2. ԱՄՆ-ում մայիսին սպառողների վստահության ինդեքսը կազմել է 102 կետ (+5,1% Ա/Ա)։
Հանքարդյունաբերական շուկաներ
Ոսկու գինը նվազում է՝ մեկ ունիցայի դիմաց վաճառվելով $2353,48: Երեքշաբթի նավթային գնանշումները բարձրացել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց $84,0-ից բարձր է, WTI-ի արժեքը մեկ բարելի դիմաց $80,00-ից մի փոքր բարձր։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ Ըստ ԶԼՄ-ների՝ հղում անելով Չինաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ակադեմիային, Apple ապրանքանիշի արտադրանքի մատկարարումը Չինաստան ընթացիկ տարվա ապրիլին աճել է 52%-ով Տ/Տ հասնելով 3,5 մլն-ի։ Ավելի վաղ՝ 2024 թվականի, մարտին ամերիկյան տեխնոլոգիական հսկայի մատակարարումները Չինաստան աճել է 12% Տ/Տ։
2․ UBS-ին տարեվերջ S&P 500-ի ինդեքսի իր կանխատեսումը բարձրացրել է մինչև 5600 կետի։ Ընթացիկ տարվա EPS-ի ինդեքսի ցուցանիշը գնահատվում է $245, իսկ հաջորդ տարի՝ $260:
3. Բաժնետոմսերի ծավալով ամենամեծ երրորդ բանկը՝ Bank of Nova Scotia-ն, ներկայացրել է 2024 թվականի հուվարից մարտ ամիսների հաշվետվությունը։ Զեկույցի համաձայն, զուտ շահույթը կազմել է 2,1 մլրդ CAD (-2.5% Տ/Տ)։ EPS ցուցանիշը կրճատվել է 10 ցենտով հասնելով մինչև 1,59 CAD՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/15 22:00
Հունվարի 15-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/15 19:19
Հունվարի 15-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 15-ի բիզնես լուրերը
2026/01/15/ 22:00 -
Բիզնեսում առաջին տպավորությունն ու համոզելու ուժը․ տեսք, շարժումներ և ազդեցություն
2026/01/15/ 21:00 -
Հունվարի 15-ի կարևոր լուրերը
2026/01/15/ 19:19 -
Հայաստանում ինքնագլորներից տուժածների 95%-ը եղել են փոխադրամիջոցը վարած անձինք, 5%-ը՝ հետիոտները
2026/01/15/ 16:55 -
Մշակութային արժեքների արտահանում, իմունականխարգելման ծրագիր․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/01/15/ 16:03 -
Մխիթար Հայրապետյանն առաջարկում է երկխոսություն ծնողների հետ՝ Roblox, Minecraft, PUBG խաղերի մտահոգությունների հետ կապված
2026/01/15/ 15:51 -
Վերջին 1 տարում Հայաստանում մոտ 30 %-ով աճել է Հայաստանից ծաղկի արտահանումը
2026/01/15/ 15:46 -
Կառավարությունը սահմանում է պետական նոր տուրք՝ մշակութային արժեքների արտահանման համար
2026/01/15/ 15:40 -
Կառավարությունում ներդրվել է կատարողականի վրա հիմնված վարձատրության նոր ինստիտուտ
2026/01/15/ 15:35 -
Evocabank-ի «Աջափնյակ» մասնաճյուղն արդեն բաց է
2026/01/15/ 14:37
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2026 Թ․