Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Լուրեր |
Idram-ն ու IDBank-ն ապրիլի 27-28-ին մասնակցել են Career City Fest-ին՝ կարիերայի քաղաքի մեծ տոնավաճառին։ Նորարար ընկերությունների համատեղ տաղավարում հերթ էր․ մարդիկ մոտենում էին ընկերությունների ներկայացուցիչների հետ ծանոթանալու ու նկարվելու համար։
IDBank-ի մարդկային ռեսուրսների կառավարման թիմը տոնավաճառի մասնակիցներին պատմել է նաև իրենց մշտական ծրագրի՝ IDream-ի մասին, որով հետաքրքրվողների թիվը շատ մեծ էր, ոգևորությամբ լսում էին հատկապես ուսանողները, ում համար նախատեսված է ծրագիրը։ IDream-ը հրաշալի հնարավորություն է բանկային ոլորտում աշխատանքի անցնելու համար՝ սկսելով կարիերան լավագույն գործատուի հետ։ Ի դեպ՝ IDream-ի մասնակիցներից շատերը վաղուց միացել են IDBank-ի մեծ ու նարնջագույն թիմին՝ դառնալով նրանց մի մասնիկը։
dram ընկերության ՄՌԿ տնօրեն Աստղիկ Զիլֆիմյանի խոսքով՝ Իդրամի համար կարևոր է երիտասարդ մասնագետներին հնարավորություն տալ աճել, զարգանալ, իսկ Իդրամը ֆինտեխ ոլորտի այն եզակի ընկերություններից մեկն է, որտեղ աշխատակիցներն ունեն մասնագիտական վերապատրաստման, անգամ վերապրոֆիլավորման հնարավորություն։ «Մենք հաշվի ենք առնում մեր աշխատակիցների պոտենցիալն ու այն զարգացնելով ուղղորդում ենք նրան և ընկերությանն անհրաժեշտ ուղղությամբ», - ասում է Աստղիկ Զիլֆիմյանը։
IDBank-ի ՄԿԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Մանուչարյանի խոսքով՝ Բանկը մշտապես աչքի է ընկել ոչ միայն տեխնոլոգիական գերազանց լուծումներ մշակելով, այլև կարծրատիպեր կոտրելով՝ հանդես գալով որպես ամենաժամանակակից բանկ ու լավագույն գործատու։ «Կենտրոնանալով աշխատակիցների բազմակողմանի կատարելագործման վրա՝ մենք հնարավորություն ենք տալիս մեր թիմի անդամներին օգտվելու արտոնությունների լայն փաթեթից ու զարգացնելու իրենց հմտությունները, գիտելիքներն ու ունակությունները՝ դառնալով իրենց ոլորտի ամենաուժեղ ներկայացուցիչներից։ Դրա վառ օրինակն է նաև IDream ծրագիրը, որը հրաշալի հնարավորություն է երիտասարդ սկսնակների համար՝ միանալ մեր ընկերությանը», - ասում է Սոնա Մանուչարյանը։
IDBank-ի թիմին միանալու համար պարբերաբար ստուգե՛ք թափուր հաստիքները՝ անցնելով հղումով, իսկ Իդրամում առկա ազատ աշխատատեղերը կարող եք գտնել այստեղ։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
2 հայ է զnhվել Իրանում զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով
2026/01/15/ 13:13 -
ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանում գերnւթյան մեջ 4 հայի ազատ արձակումը
2026/01/15/ 13:10 -
Կառավարությունը հաստատել է 2026–2030 թթ. իմունականխարգելման ազգային ծրագիրը
2026/01/15/ 13:07 -
Առողջապահության ապահովագրական համակարգում գրանցվել է ավելի քան 87 հազար դեպք
2026/01/15/ 13:00 -
2026 թվականի դեկտեմբերին այդ երևույթը չի լինելու. Փաշինյանը՝ հեղուկ գազի գնի թանկացման մասին
2026/01/15/ 12:53 -
ԱՄՆ-ն սառեցնում է ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրի համար, այդ թվում՝ Հայաստանի
2026/01/15/ 12:14 -
Չինաստանը 2025-ի նոյեմբերին բնական գազի ներմուծման նոր պատմական ռեկորդ է սահմանել
2026/01/15/ 12:06 -
Թրամփը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել Իրանում Փահլավիին աջակցելու մասին
2026/01/15/ 11:55 -
Փետրվարի 15-ից Հայաստանում գործարկվում է Միասնական զանգերի կենտրոնը՝ 112 հեռախոսահամարով
2026/01/15/ 11:38 -
Կառավարության նիստի օրակարգում 30 հարց է, որից 27–ը չի զեկուցվում (ուղիղ)
2026/01/15/ 11:11
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 12, 2026 թ․