Սեպտեմբերի 1-ից՝ նոր կարգավորումներ տաքսի ծառայության ոլորտում
Լուրեր |
2024 թվականի սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում գործելու են նոր կարգավորումներ։ Եկեք հասկանանք, թե օրենսդրական նոր փոփոխությունների համաձայն՝ տաքսի ծառայության ո՞ր տեսակն ինչպե՞ս պետք է կազմակերպի իր գործունեությունը, հայտնում են ՀՀ ՊԵԿ–ից։
GG, Yandex, Utaxi և այլ ընկերություններ
Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անհատ ձեռնարկատերերը կամ կազմակերպությունները (GG, Yandex, Utaxi և նմանատիպ այլ ընկերություններ), որոնք տաքսի ծառայություն են մատուցում համացանցի միջոցով, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ պետք է կատարեն հետևյալ քայլերը․
- Միանալ ՊԵԿ էլեկտրոնային համակարգին՝ վարորդներին հարկային մարմնում հաշվառելու և էլեկտրոնային ՀԴՄ կտրոն գեներացնելու համար, ապա յուրաքանչյուր պատվերի դեպքում վարորդի փոխարեն պատվիրատուին տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը՝ իրենց հավելվածների միջոցով։
- Մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով, հարկային մարմին ներկայացնել տաքսի ծառայություն մատուցողից ուղևորափոխադրման համար գանձված ու վճարման ենթակա պետական տուրքի վերաբերյալ հայտարարություն և նույն ժամկետում՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ, վճարել պետական տուրքը։
- Ներբեռնել ՊԵԿ-ի մոբայլ հավելվածը, «Ես եմ» հարթակի միջոցով անցնելով նույնականացում՝ մուտք գործել համակարգ, առանց որևէ դիմում ներկայացնելու՝ առցանց եղանակով, ձեռք բերել հարկ վճարողի հաշվառման համար։
- Պատվեր կատարելուց հետո գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն և այն տրամադրել պատվիրատուին՝ իր նախընտրած առցանց եղանակներից (էլեկտրոնային փոստ, Viber, WhatsApp հավելվածներ) որևէ մեկով։
- Մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ՝ հենց նույն համակարգի միջոցով (հայտարարությունը հնարավոր է ներկայացնել և՛ մոբայլ, և՛ վեբ տարբերակով), էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել ուղևորափոխադրումների իրականացման գործունեության վերաբերյալ հայտարարություն և նույն ժամկետում՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ, վճարել պետական տուրքը։
- Միանալ ՊԵԿ-ի էլեկտրոնային համակարգին, գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն և պատվիրատուին տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն՝ յուրաքանչյուր ընկերություն իր ՀՎՀՀ-ով։
- Մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով` Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով, հարկային մարմին ներկայացնել ուղևորափոխադրումների իրականացման գործունեության վերաբերյալ հայտարարություն և նույն ժամկետում՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ, վճարել պետական տուրքը։
- 2 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից,
- 3․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից,
- 5 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից․
- 1․5 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից,
- 2․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից,
- 4 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
«Ջերմուկ»-ի ճգնաժամը Ռուսաստանում. արգելվել է ևս 1 մլն շշի վաճառքը
2026/04/30/ 14:29 -
2850 զինծառայող և նրանց ընտանիքներ կստանան բնակարաններ
2026/04/30/ 14:23 -
ԱՁ-ների ու նոտարների համար ապահովագրավճարների վճարման վերջնաժամկետը երկարաձգվել է
2026/04/30/ 14:21 -
ՄԷԳ ղեկավարը նախազգուշացնում է նավթի գների ռեկորդային աճի մասին
2026/04/30/ 14:20 -
Նոյեմբերից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան է ներկրվել 26,000 տոննա ապրանք. վարչապետ
2026/04/30/ 13:51 -
Իրանի հետ պատերազմի իրական գինը. Ինչո՞ւ է Պենտագոնի 25 մլրդ դոլարի գնահատականը համարվում թերագնահատված
2026/04/30/ 13:49 -
«Ադրբեջանի հետ չենք քննարկում ոչ ԼՂ հայերի, ոչ էլ Բաքվի հայերի վերադարձի հարցը». վարչապետ
2026/04/30/ 13:47 -
ԿԸՀ-ն հրապարակել է հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների տեղամասերի ցանկը
2026/04/30/ 13:44 -
Հայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուի․ ՖԻՖԱ-ի աշխարհի երիտասարդական առաջնություն
2026/04/30/ 13:42 -
«Պատմական իրադարձություն». Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի փոխվարչապետի այցին Երևան
2026/04/30/ 13:10
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․
«Լեսնոյ». Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
ԱրարատԲանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 28, 2026 Թ․