Նոյեմբերից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան է ներկրվել 26,000 տոննա ապրանք. վարչապետ

Վարչապետը շեշտել է, որ այլևս չկան գործնական խոչընդոտներ Հայաստանից ապրանքների արտահանման համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ նորտվյալներ է հայտնել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործնական արդյունքների վերաբերյալ։ Ըստ կառավարության ղեկավարի՝ նախորդ տարվա նոյեմբերից մինչ օրս Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել շուրջ 26 հազար տոննա ապրանք։

Վարչապետը շեշտել է, որ այլևս չկան գործնական խոչընդոտներ Հայաստանից ապրանքների արտահանման համար։ Ավելին, երկու երկրների գործարար համայնքներն արդեն փոխանակել են ապրանքների ցուցակները։ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունն այլևս չի միջնորդելու այդ կապերին. «Այժմ մենք ասում ենք՝ արդեն աշխատեք միասին»։ Սա նշանակում է անցում ուղիղ բիզնես հարաբերությունների, ինչը խաղաղության գործընթացի տնտեսական հիմքն է։