Samsung ընկերությունը մասնակցել է Հայաստանի գլխավոր ամառային փառատոնին՝ «Երևանի գինու օրեր» 2024-ին
Լուրեր |
Ընկերությունը ներկայացել է բրենդավորված «Galaxy AI Spot» գոտին «Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնին, որը անցկացվել է Երևանում, հունիսի 7-ից 9-ը՝ բաց երկնքի տակ։
Ամռան երկրորդ հանգստյան օրերը նշանավորվել են հուրահատուկ տոնով. Երևանի փողոցներում տեղի է ունեցել «Երևանի գինու օրեր» մշակութային խորհրդանշական միջոցառումը: Փառատոնը բացահայտում է Հայաստանի դարավոր հարուստ պատմության և ժամանակակից մշակույթի կապը, որը ջերմորեն կհյուրընկալի աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մասնակիցներին:
Արդեն երկրորդ տարին անընդմեջ Samsung-ը միջոցառման մասնակից համաշխարհային բրենդներից մեկն է: Ընկերությունն ավանդաբար աջակցում և զարգացնում է մշակութային և սոցիալական նախագծեր ամբողջ աշխարհում: Այս տարի փառատոնի հյուրերը տեսել են տպավորիչ «Samsung Galaxy AI Spot» բրենդավորված գոտին՝ ֆոտոզոնայով, հանգստի համար նախատեսված տարածքով և մասնակցել են հետաքրքիր ակտիվությունների։
Այսպիսով, հյուրերը անձամբ փորձարկել են Galaxy S24 Ultra, S24+ և S24 նոր ֆլագմանական սմարթֆոնները՝ ընկղմվելով Galaxy AI արհեստական բանականության հիասքանչ աշխարհում։ Samsung-ի ֆլագմանների մեջ ներկառուցված Galaxy AI-ն զգալիորեն թեթևացնում է առօրյա խնդիրները և կյանքն ավելի հետաքրքիր դարձնում: Օրինակ, Galaxy AI-ն կարող է անմիջապես գտնել ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը կամ վերաշարադրել հաղորդագրության տեքստը՝ այլ տոնայնությամբ:
«Խելացի» է դարձել նաև ֆոտոխմբագիրը։ Այժմ դուք կարող եք տեղափոխել լուսանկարում պատկերված օբյեկտները, փոխել դրանց չափսերը, շտկել տգեղ հատվածները, իսկ Galaxy AI-ն կավարտի ֆոնի մշակումը: Հոդվածը շա՞տ է երկար: Galaxy AI-ն վայրկյանների ընթացքում կստեղծի ամփոփագիր և նույնիսկ այն կթարգմանի օտար լեզվով։ Իսկ այս ամենը միտված է նրան, որպեսզի կարողանաք խնայել ձեր ժամանակը և կարևորագույն գործերն անել: «Galaxy AI Spot» գոտում կցուցադրվեն արհեստական բանականության ավելի շատ հնարավորություններ:
Փառատոնի հյուրերի համար Samsung-ը նաև կազմակերպել էր ժամանցի հետաքրքր տարբերակներ և պատրաստել էր բրենդային նվերներ։ Տոնական բոլոր օրերի ընթացում յուրաքանչյուրը հնարավորություն է ունեցել մասնակցել Galaxy AI-ի հետաքրքրաշարժ քվեստին, որի միջոցով հյուրերը ծանոթացել են արհեստական բանականությամբ սմարթֆոնների եզակի առանձնահատկություններին, իսկ հաղթողը կստանա Galaxy S24 Ultra նորագույն ֆլագմանը։ Նաև «Galaxy AI Spot» գոտում տեղի է ունեցել ֆոտոմրցույթ և փառատոնի գործընկերների կողմից կանցկացվի խաղարկություն:
Այս ակտիվությունների շրջանակներում դուք Galaxy S24 սմարթֆոններ շահելու հնարավորություն կստանաք։ Բացի այդ, ընկերության բրենդային գոտում հյուրերը կարողացել են իրենց փառատոնին հատուկ տեսքը լրացնել փայլիկներով և հյուրասիրվել «բրենդային-աստղային» թխվածքաբլիթներով, որոնք խորհրդանշում են Galaxy AI-ն: Իսկ նրանք, ովքեր ցանկանել են փառատոնի ընթացքում ձեռք բերել Samsung-ի ֆլագմաններ բրենդային գոտուց, ստացել են ֆիրմային նվեր ընկերության կողմից։
«Երևանի գինու օրեր» փառատոնը անցկացվում է Հայաստանի մայրաքաղաքում 2017 թվականից ի վեր։ Տեղի բնակիչների և բազմաթիվ զբոսաշրջիկների համար այն դարձել է ամառային ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը:
https://youtu.be/P6xZN2ciW_Q
Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի քաղաքապետարանի աջակցությամբ. փառատոնը օգնում է պահպանել հայկական գինեգործության ավանդույթները և նպաստում է զբոսաշրջության զարգացմանը՝ խթանելով երկրի տնտեսական զարգացումը։ Փառատոնի տարածք մուտքն անվճար է: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
BRAND: AGHVORIK
2026/04/17/ 11:52 -
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հայտնի են հասցեները
2026/04/17/ 11:44 -
ԱԺ նախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
2026/04/17/ 11:42 -
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2026/04/17/ 11:22 -
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական զայրույթ» գործողության մեկնարկի մասին
2026/04/17/ 11:19 -
ԵՄ-ը պատրաստվում է ընդունել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
2026/04/17/ 11:15 -
Ապրիլի 18-ին Հայաստանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հուշարձանների միջազգային օրվան
2026/04/17/ 11:09 -
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026/04/17/ 10:32 -
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
2026/04/16/ 20:00 -
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
2026/04/16/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․