Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
Honda Motor-ը նախատեսում մինչև 2030 թվականը ներդնել մոտ 10 տրիլիոն իեն (64.5 մլրդ դոլար) էլեկտրական մեքենաների և ծրագրային ապահովման ստեղծման ռազմավարության մշակման համար: Ճապոնական ավտոարտադրողը հայտնել է, որ միջոցները կօգտագործվեն հետազոտության և զարգացման, ինչպես նաև հիմնական շուկաներում կապիտալ ծախսերի վրա, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Կանադան և Ճապոնիան:
Ներդրումներ կկատարվեն նաև ընկերության մոտոցիկլետների էլեկտրիֆիկացման ուղղությամբ։ Ընկերությունը նշում է, որ Չինաստանում մինչև 2027 թվականը կներկայացնի Honda ապրանքանիշի 10 EV մոդել և նպատակ է դրել մինչև 2035 թվականը երկրում վաճառել միայն Էլեկտրական մեքենաներ՝ վերջիններիս քանակը հասցնելով իր համաշխարհային վաճառքների մինչև 40%-ին:
Google-ի մայր կազմակերպություն Alphabet-ը ներկայացրել է Trillium կոչվող չիպը՝ համալրելով արհեստական բանականության տվյալների կենտրոններում օգտագործվող չիպերի շարքը. այն գրեթե հինգ անգամ ավելի արագ է, քան թողարկված նախորդ տարբերակը: Ըստ Google-ի՝ վեցերորդ սերնդի Trillium չիպը 4.7 անգամ ավելի լավ հաշվողական աշխատանք կապահովի: Trillium պրոցեսորը 67%-ով ավելի էներգախնայող է, քան նախորդ v5e-ը:Ըկերությունից նշում են, որ նոր չիպը հասանելի կլինի 2024 թվականի վերջին։
Արհեստական բանականության տվյալների կենտրոնների համար Alphabet-ի ստեղծած հատուկ չիպերը շուկայում գերիշխող Nvidia-ի ստեղծած չիպերի այլընտրանքն են: Ծրագրային ապահովման հետ միասին չիպերը հնարավորություն են տվել ընկերությանը գրավել շուկայի զգալի մասը՝ մոտ 20%: Alphabet-ի բաժնետոմսի արժեքը մայիսի 15-ի դրությամբ կազմել է 174 ԱՄՆ դոլար:
Չինական Alibaba Group Holding-ը հաղորդել է չորրորդ եռամսյակի շահույթի 86%-ով անկման մասին՝ հիմնականում կապիտալի գործիքների գնահատման փոփոխությունների պատճառով. ԱՄՆ-ում գնանշվող բաժնետոմսերը նվազել է գրեթե 6%-ով: Էլեկտրոնային առևտրով զբաղվող խոշորագույն ընկերությունը անցյալ տարի բարդ տարի ունեցավ, երբ իր 25-ամյա պատմության մեջ ամենամեծ վերակազմավորումն իրականացրեց՝ բաժանվելով վեց միավորի և կենտրոնանալով իր հիմնական ուղղությունների վրա՝ ներառյալ ներքին էլեկտրոնային առևտուրը:Բացի այդ, Չինաստանում COVID-19 համաճարակից հետո սպառման ծավալները կրճատվել են և տնտեսությունը դանդաղ է վերականգնվում: Alibaba-ի կենտրոնացումը էժան ապրանքների վրա օգնեց խթանել ներքին էլեկտրոնային առևտուրը՝ եռամսյակում ապահովելով ընդհանուր եկամտի 7% աճ: Սակայն ընկերության զուտ եկամուտը կազմել է 3.27 միլիարդ յուան (425 մլն ԱՄՆ դոլար) մեկ տարի առաջվա 23.52 միլիարդ յուանի համեմատ: Alibaba-ի բաժնետոմսի արժեքը մայիսի 14-ի դրությամբ կազմում է 79.5 ԱՄՆ դոլար:
Sony Group Corp.-ի վաճառքի կանխատեսումները չեն արդարացրել վերլուծաբանների սպասումները, ինչը ընկերությունը բացատրում է PlayStation 5-ի վաճառքի ցածր ցուցանիշով: Ընկերությունը կանխատեսում է տեսախաղերի բիզնեսի անկում 67.7 միլիարդ իենի չափով. դա վկայում է սարքավորումների հին լինելու մասին:
Թեև Sony-ն մարտին ավարտվող եռամսյակում վաճառել է 4.5 միլիոն PlayStation 5, նույն ժամանակահատվածում PS5-ի ակտիվ օգտագործողների թիվը նվազել է մինչև 118 միլիոն: Տոկիոյում գործող ընկերությունը հայտնել է նաև մինչև 2.46% բաժնետոմսերի հետգնման մասին՝ 250 միլիարդ իենի չափով: Sony Group Corp.-ի մեկ բաժնետոմսի արժեքը մայիսի 13-ի դրությամբ կազմել է 76 ԱՄՆ դոլար:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Չինաստանում 2025-ին գրանցվել է ծնելիության պատմական նվազագույնը․ բնակչությունը կրճատվում է արդեն չորրորդ տարին անընդմեջ
2026/01/19/ 08:42 -
Netflix-ը շուրջ 7 մլրդ դոլարով ձեռք է բերել Sony Pictures-ի ֆիլմերի համաշխարհային սթրիմինգային բացառիկ իրավունքները
2026/01/19/ 08:36 -
2026․ ռիսկի մեկնարկ, ինստիտուցիոնալ հոսքեր և կրիպտոշուկայի նոր ճարտարապետություն
2026/01/19/ 08:26 -
Հայաստանում էլեկտրամոբիլների ներմուծման արտոնությունները. քվոտաներ, վերահսկողություն և արդյունքներ
2026/01/19/ 08:12 -
Ճապոնիան հետաձգել է աշխարհի ամենամեծ ատոմակայանի վերագործարկումը
2026/01/19/ 08:00 -
Քննարկվել է «Հնդիկ աշխատանքային միգրանտների մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում» զեկույցը
2026/01/19/ 07:55 -
Արգելափակումից դուրս է բերվել 128 մեքենա, օգնություն է ցուցաբերվել 254 քաղաքացու
2026/01/19/ 07:54 -
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է վիզայի դիմորդներին՝ սխալ տվյալների դեպքում հարցազրույցը կարող է չեղարկվել
2026/01/19/ 07:44 -
Հունվարի 18-ի կարևոր լուրերը
2026/01/18/ 16:33 -
Հաճախորդին իսկապես անհատական մոտեցում ցույց տալու 5 հոգեբանական հնարք
2026/01/18/ 13:41
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 18, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․