2025–ին Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները նշանակալի առաջընթաց են արձանագրել. ՉԺՀ դեսպանի շնորհավորանքը
Լուրեր |
Թող նոր տարին բոլորին բերի երջանկություն, ընտանեկան բարեկեցություն, հաջողություն և նպատակների իրականացում։
Մոտենում է 2026 թվականը։ Այս գեղեցիկ պահին, երբ հրաժեշտ ենք տալիս անցնող տարվան և դիմավորում նորը, Հայաստանում Չինաստանի դեսպանության անունից սրտանց փոխանցում եմ իմ անկեղծ ողջույններն ու Ամանորի շնորհավորանքները բոլոր մեր հայ ընկերներին և Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին: Այս մասին ասված է Հայաստանում Չինաստանի դեսպանության էջում հրապարակված ՉԺՀ դեսպան Լի Սինվեյի շնորհավորանքում։
«Հետ նայելով դեպի 2025 թվական, տեսնում ենք, որ Չինաստանը շարունակել է զարգանալ՝ բարիք բերելով ողջ աշխարհին։ Հաջողությամբ անցկացվել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի 20-րդ գումարման 4-րդ լիագումար նիստը, որի ընթացքում ընդունվել է «15-րդ հնգամյա պլան»-ը, որը նոր ձևաչափ է ստեղծում չինական մոդելով արդիականացման համար։
Նախագահ Սի Ծինփինը ներկայացրել է գլոբալ կառավարման նախաձեռնություն, «Գլոբալ կառավարման ընկերների խումբը» պաշտոնապես հիմնադրվել է ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում։ Չինաստանը նոր քայլ է կատարել ավելի արդար և ռացիոնալ գլոբալ կառավարման համակարգի ձևավորման ուղղությամբ։
2025 թվականին՝ Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները նշանակալի առաջընթաց են արձանագրել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Չինաստան և մասնակցել Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և Ճապոնիայի դեմ դիմադրության պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։
Չինաստանն ու Հայաստանը հաստատել են ռազմավարական գործընկերություն՝ երկկողմ հարաբերությունները բարձրացնելով նոր մակարդակի։ Համագործակցությունը բոլոր ոլորտներում ավելի սերտ է դարձել, մարդկանց միջև փոխանակումների թիվը հասել է ռեկորդային մակարդակի։
Հայաստանի անդամակցությունը Ասիական ենթակառուցվածքային ներդրումային բանկին բացել է նոր հնարավորություններ ենթակառուցվածքների և ներդրումների ոլորտում համատեղ գործունեության համար։
2026 թվականը չինական օրացույցով՝ Ձիու տարի է։ Չինաստանի և Հայաստանի մշակույթներում ձին խորհրդանշում է համարձակություն, կենսունակություն և առաջընթացի ձգտում։ Այս նոր տարում ցանկանում եմ մեր հայ ընկերների հետ միասին նպաստել չին-հայկական հարաբերությունների ավելի արդյունավետ և արագ զարգացմանը։
Թող նոր տարին բոլորին բերի երջանկություն, ընտանեկան բարեկեցություն, հաջողություն և նպատակների իրականացում»,–ասված է շնորհավորանքում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/16 22:00
Փետրվարի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
-
ՊՆ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համար
2026/02/17/ 12:11 -
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը թողարկում է իր սեփական ապրանքանիշը՝ NOR11-ը
2026/02/17/ 11:56 -
Իրանը ցանկանում է գործարք կնքել. Թրամփ
2026/02/17/ 11:54 -
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման
2026/02/17/ 11:48 -
ՀՀ տնտեսությունը նոր փուլում է․ Համաշխարհային բանկի վերլուծությունը
2026/02/17/ 11:22 -
ՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձը (տեսանյութ)
2026/02/17/ 11:18 -
Փետրվարի 16-ի բիզնես լուրերը
2026/02/16/ 22:00 -
Փետրվարի 16-ի կարևոր լուրերը
2026/02/16/ 19:19 -
Հայաստանի ֆոնդային բորսայի և Ռուս-հայկական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
2026/02/16/ 18:34 -
IDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում
2026/02/16/ 18:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 15, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 13, 2026 Թ․