18,3 տրիլիոն դոլար՝ մի քանի ձեռքերում․ անհավասարության վտանգավոր աճը աշխարհում
Լուրեր |
Տնտեսական հզորությունը հաճախ վերափոխվում է քաղաքական ազդեցության:
Oxfam բարեգործական կազմակերպությունների միավորման տարեկան զեկույցի համաձայն՝ միլիարդատերերի համակցված կարողությունը վերջին մեկ տարվա ընթացքում աճել է 2,5 տրիլիոն դոլարով՝ հասնելով պատմական ռեկորդային՝ 18,3 տրիլիոն դոլար։
Ինչպես հաղորդում է DW-ն, 2020 թվականի մարտից ի վեր, միլիարդատերերի ընդհանուր կարողությունն աճել է 81 տոկոսով։ Զեկույցում նշվում է, որ աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, ընդամենը չորս վայրկյանում վաստակում է այն չափով, որքան համաշխարհային միջին տարեկան եկամուտն է։
Միևնույն ժամանակ, Oxfam-ի տվյալներով՝ մարդկության գրեթե կեսը շարունակում է ապրել աղքատության պայմաններում։ Այս խմբին բաժին է հասնում համաշխարհային հարստության ընդամենը 0,52 տոկոսը, մինչդեռ գերհարուստ մարդկանց 1 տոկոսը վերահսկում է համաշխարհային հարստության 43,8 տոկոսը։
«Մենք ապրում ենք միլիարդատերերի դարաշրջանում, և դա վատ լուր է աշխարհի համար»,- հայտարարել է Գերմանիայի Oxfam մասնաճյուղի ղեկավար Շառլոթ Բեքերը։ Նրա խոսքով՝ հատկապես մտահոգիչ է այն, որ գերհարուստների տնտեսական հզորությունը հաճախ վերափոխվում է քաղաքական ազդեցության, ինչը լուրջ սպառնալիք է ժողովրդավարական ինստիտուտների համար։
Oxfam-ը կոչ է անում վերանայել հարկային քաղաքականությունները, սահմանել ավելի բարձր հարկեր գերհարուստների համար և ներդնել հարստության վերաբաշխման մեխանիզմներ՝ սոցիալական անհավասարությունը նվազեցնելու նպատակով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Զգուշացե‘ք հեռախոսազանգերից․ զեղծարարները նոր խարդախ սխեմա են կիրառում
2026/03/13/ 14:16 -
433 հայ մասնագետ է վերապատրաստվել ITEC ծրագրով․ Հայաստան–Հնդկաստան համագործակցությունը շարունակվում է
2026/03/13/ 13:36 -
Մատակարարումից վճարում՝ 1 սքանավորմամբ․ IDDistributor
2026/03/13/ 12:54 -
Վրաստանից մեքենա գնելը կարող է թանկանալ․ինչ ազդեցություն կունենա նոր որոշումը՝ հայ վարորդների համար
2026/03/13/ 12:29 -
Հարվածներ՝ Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին
2026/03/13/ 12:26 -
Քննարկվել են հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները. հանդիպում ՊԵԿ-ում
2026/03/13/ 12:12 -
Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններին
2026/03/13/ 12:08 -
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 11.000 դոլար կաշառք ստանալու մեջ
2026/03/13/ 12:01 -
Սահարայի ավազները սպիտակել են
2026/03/13/ 11:50 -
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
2026/03/13/ 11:48
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին