15,000 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ 2026 թվականի ընթացքում կազատվեն ներմուծման մաքսատուրքից
Լուրեր |
Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 22-ից:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1971-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությանը հատկացված՝ մաքսատուրքի վճարումից ազատմամբ 15 000 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման ընթացակարգը։
Որոշումը հիմնված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի N 111 որոշման վրա։
Կոմիտեի հաղորդմամբ՝ 2026 թվականի ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող, 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված էլեկտրաշարժիչով ավտոմեքենաների ընդհանուր քանակից՝
-
3000 ավտոմեքենա կհատկացվի բացառապես այն սուբյեկտներին, որոնք ներմուծում են իրականացում ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակում,
-
12 000 ավտոմեքենա կհատկացվի այլ սուբյեկտներին, այդ թվում՝ ֆիզիկական անձանց։
Միաժամանակ, նախատեսվում է, որ նշված 3000 միավորի չսպառման դեպքում մնացորդը կվերաբաշխվի այլ սուբյեկտների միջև։
Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 22-ից և կկիրառվի նույն օրվանից մաքսային ձևակերպված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/06 22:00
Մարտի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/06 19:19
Մարտի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 6-ի բիզնես լուրերը
2026/03/06/ 22:00 -
Մարտի 6-ի կարևոր լուրերը
2026/03/06/ 19:19 -
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
2026/03/06/ 18:33 -
Առջևում հանգստյան օրեր են․ ինչպես չվատնել ժամանակը
2026/03/06/ 18:09 -
Թվային վերլուծություն և ստեղծարարություն․ նոր մտածողություն բիզնեսում
2026/03/06/ 17:55 -
2026թ.-ի փետրվար ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/03/06/ 17:39 -
ԱՄԷ-ից դեպի Մասկատ փոխադրումով երեք օրում տեղափոխվել է 190 ՀՀ քաղաքացի
2026/03/06/ 17:36 -
ՀՀ ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները
2026/03/06/ 17:31 -
Որքան գումար է ծախսել ԱՄՆ-ը մինչ այժմ Իրանի դեմ պատերազմի վրա
2026/03/06/ 16:33 -
Քննարկվել է հայ-ղազախական առևտրի և ներդրումների ընդլայնումը
2026/03/06/ 16:29
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 6, 2026 Թ․
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․