Ֆիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբ
Լուրեր |
ԱրարատԲանկի հովանավորությամբ հայ հանդիսատեսին աննախադեպ մշակութային իրադարձություն է սպասվում։ Աշխարհահռչակ բելգիական Hooverphonic խումբը մայիսի 7-ին ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանի շրջանակներում կազմակերպված հատուկ համերգային ծրագրով:
Համերգների գործընկերն է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանությունը` ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Էրիկ Դե Մույնքի։
ԱրարատԲանկի նախաձեռնությամբ` համերգին ուղղված գումարի մի մասը կտրամադրվի Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրին՝ երեխաների կրթական պայմանները բարելավելու նպատակով:
ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը նշել է. «Մենք հավատում ենք, որ իսկական արվեստը սահմաններ չի ճանաչում և ունի մարդկանց միավորելու զորություն: Hooverphonic բելգիական խմբի և մեր պատմական նվագախմբի այս հանդիպումը ոչ միայն բացառիկ մշակութային իրադարձություն է, այլև գեղեցիկ օրինակ, թե ինչպես կարող է երաժշտությունը կամուրջներ կառուցել տարբեր մշակույթների, սերունդների և երաժշտական ուղղությունների միջև:
Հատկապես ուրախ ենք, որ այս համերգի միջոցով կկարողանանք աջակցել լսողության խնդիրներ ունեցող երեխաներին՝ հնարավորություն տալով նրանց զգալու երաժշտության կախարդանքը»:
Սա ևս մեկ ապացույց է, որ բանկը հավատարիմ է իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներին՝ միավորելով բարձրարժեք արվեստի հանրայնացումը և սոցիալական նշանակություն ունեցող նախաձեռնությունների աջակցությունը:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանի փոխանցմամբ՝ ներկայումս հիմնանորոգված համերգասրահի շենքային պայմանները թույլ են տալիս պատվով հյուրընկալել հռչակավոր երաժիշտների և երաժշտախմբերի.
«Առաջիկայում Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դասական-ակադեմիական համերգներից բացի, ծրագրում ենք ավելացնել crossover ժանրի բարձրորակ համերգների քանակը: Պլանավորվում է համերգասրահի լուրջ տեխնիկական վերազինում, ինչը կհեշտացնի նմանատիպ համերգների կազմակերպումը: Ամեն ջանք ներդրվում է, որպեսզի լիարժեքորեն օգտագործվեն ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահի բոլոր հնարավորությունները, ինչը կնպաստի մեր լսարանի ընդլայնմանը: Շատ եմ կարևորում ԱրարատԲանկի և Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությունը: Այս համերգի շրջանակում միավորել ենք մեր ջանքերը՝ ի նպաստ լսողության խնդիրներ ունեցող երեխաների աջակցության: Գնահատելի է, որ լինելով ֆինանսական կառույց, նրանք արժևորում են մշակույթը և վերջինիս դրական ներգործության ուժը ու ջանում են արվեստի միջոցով իրագործել սոցիալական ծրագրեր»:
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Մատակարարումից վճարում՝ 1 սքանավորմամբ․ IDDistributor
2026/03/13/ 12:54 -
Վրաստանից մեքենա գնելը կարող է թանկանալ․ինչ ազդեցություն կունենա նոր որոշումը՝ հայ վարորդների համար
2026/03/13/ 12:29 -
Հարվածներ՝ Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին
2026/03/13/ 12:26 -
Քննարկվել են հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները. հանդիպում ՊԵԿ-ում
2026/03/13/ 12:12 -
Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններին
2026/03/13/ 12:08 -
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 11.000 դոլար կաշառք ստանալու մեջ
2026/03/13/ 12:01 -
Սահարայի ավազները սպիտակել են
2026/03/13/ 11:50 -
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
2026/03/13/ 11:48 -
ԵՄ-ն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ԵՀ հանձնակատար
2026/03/13/ 11:20 -
ԱՄՆ-ն ունի աննախադեպ կրակային հզորություն և անսահմանափակ զինամթերք. Թրամփ
2026/03/13/ 11:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին