Ապրիլի 1-ից ԱՊՊԱ-ի հետ կապված նոր փոփոխություններ. հայտարարություն
Լուրեր |
Ապրիլի 1-ին, տեխնիկական հնարավորությունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնեն Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի կողմից 2023 թ. ապրիլի 25-ի թիվ 14-Լ որոշմամբ հաստատված և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2023 թ. հունիսի 27-ին գրանցված՝ «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները։
«Կանոններում կատարված փոփոխություններով ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար ԱՊՊԱ վկայագրի «Հաշվեհամար» դաշտը սահմանվել է պարտադիր լրացման ենթակա։ Համապատասխանաբար, սույն թվականի ապրիլի 1-ից սկսած՝ ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար ԱՊՊԱ վկայագրի «Հաշվեհամար» դաշտում անհրաժեշտ է լինելու պարտադիր լրացնել ապահովադրին պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում բացված բանկային հաշվեհամարը։ Ընդ որում՝ ԱՊՊԱ պայմանագիրն ապահովագրական ընկերության գլխամասային գրասենյակում կամ մասնաճյուղում կնքվելու և ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում ապահովադրին վճարման ենթակա գումարներն ստանալու լիազորություններ պարունակող՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիր ներկայացվելու դեպքում պայմանագրում կարող է ապահովադրի փոխարեն լրացվել նրա կողմից լիազորված անձի բանկային հաշվեհամարը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հորդորում ենք բոլոր ավտոսեփականատերերին բանկային հաշիվ չունենալու դեպքում մինչև ԱՊՊԱ պայմանագրի կնքումը Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ բանկում բացել բանկային հաշիվ։
Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում»,- ասված է հաղորդագրությունում։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/12 22:00
Մարտի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայատանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/12 19:19
Մարտի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 12-ի կարևոր լուրերը
2026/03/12/ 22:00 -
Մարտի 12-ի բիզնես լուրերը
2026/03/12/ 19:19 -
Չենք հրաժարվի վրեժխնդրությունից. հրապարակվել է Իրանի առաջնորդի առաջին ուղերձը
2026/03/12/ 17:59 -
Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
2026/03/12/ 17:43 -
Աշխատանքային արդյունավետ ժողովների գաղտնիքը․ պայմաններ և ժամանակացույց
2026/03/12/ 17:32 -
Ինչպես է հանրային կերպարը նպաստում սեփական բրենդի առաջխաղացմանը
2026/03/12/ 17:20 -
«Դէկավվա» հիմնադրամը մեկնարկում է «Ծաղկեցրու» արշավը՝ գյուղաբնակ կանանց հզորացման համար
2026/03/12/ 17:13 -
Նավերը «չինական» են ներկայանում Հորմուզի նեղուցում՝ հարձակումներից խուսափելու համար
2026/03/12/ 16:53 -
ՀՀ փոխվարչապետն ու ԵՄ հանձնակատարը պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ
2026/03/12/ 16:37 -
Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է արդյունավետ. ԵՄ հանձնակատար
2026/03/12/ 16:36
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին