Որքանով է Հայաստանը անվտանգ. համեմատություն տարածաշրջանային երկրների հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ավելի քան 115,000 արցախահայեր ունեն 070 կոդավորված անձնագրեր
Առաջին եռամսյակում Volkswagen-ի գործառնական շահույթը նվազել է 40%-ով
2025թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 11.6%-ով
2025թ.-ի հունվար-փետրվարին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 24.7 մլրդ դրամ
Որ տրանսպորտի տեսակն է փոխադրել ամենաշատ բեռը 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրամիությունը մինչև 2025թ. վերջ Ուկրաինային կտրամադրի 9 մլրդ եվրոյի օգնություն
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 5.7%-ով
Չինաստանը բարձրացրել է մաքսատուրքերն ԱՄՆ-ի համար 84%-ով՝ ի պատասխան Թրամփի տուրքերի
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․3%-ով
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 33․3%-ով
Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսներին ավտովթարի հետևանքով զոհվել է 60 մարդ, վիրավորվել՝ 1391-ը․ Արմեն Խաչատրյան
Փետրվարին Վրաստանում շինարարությունը տարեկան հաշվարկով աճել է 4.9%-ով
Հայաստանը հանցավորության մակարդակով ճանաչվել է ամենաանվտանգ երկրներից մեկը
Արհեստական ​​բանականության ներդրումը առաջիկա տարիներին կկրճատի աշխատատեղերի 40%-ը. ՄԱԿ
Նյու Յորքում ապրում են մոտ 385 հազար դոլարային միլիոնատերեր. հետազոտություն
ԱՄՆ-ն օրական 2 միլիարդ դոլար է ստանում մաքսատուրքերից. Թրամփ
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 5,9%-ով
AMX-ը ամփոփել է 2024 թվականի տարեկան տվյալները. մանրամասները՝ ABNews.am կայքում

Moody’s-ը գնահատել է հակամարտության ռիսկերը գլոբալ տնտեսության համար

Մրտ 7, 2022 13:26
48

Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայում եւ դրան հաջորդած տնտեսական պատժամիջոցները Մոսկվայի դեմ մեծացրել են համաշխարհային տնտեսության համար ռիսկերը, ասված է Moody’s միջազգային վարկանիշային գործակալության ուսումնասիրության մեջ, հաղորդում է Finmarket-ը։

Հետեւանքների մասշտաբները կախված կլինեն ճգնաժամի տեւողությունից եւ խորությունից, կարծում են փորձագետները։ «Ռազմական հակամարտության սրումը կսպառնա Եվրոպայի տնտեսական աճին։ Մնացած աշխարհը կտուժի հումքային շուկաներում գնային շոկից այն ժամանակ, երբ գնաճն արդեն իսկ բարձր է, ինչպես նաեւ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների ֆինանսական հետեւանքներից եւ ֆինանսական շուկաների անկայունությունից»,- նշել է Moody’s-ի  փոխնախագահ, վարկային ավագ վերլուծաբան Քելվին Դալրիմփլը:

Ռուսաստանն ու Բելառուսն իրենց վրա կզգան ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից կիրառվող լայնածավալ պատժամիջոցների ուղղակի ազդեցությունը, նշում է գործակալությունը։ Այս պատժամիջոցներն անուղղակի ազդեցություն կունենան օտարերկրյա ընկերությունների վրա, որոնք աշխատում են Ռուսաստանի հետ, ինչպես նաեւ դոմինոյի էֆեկտ կունենան համաշխարհային տնտեսության մեջ, կարծում են վերլուծաբանները։

«Գնային շոկերը հումքային հատվածում կուժեղացնեն գնաճային ճնշումները, հատկապես այն տնտեսություններում, որոնք Ռուսաստանում հումքի խոշոր գնորդներն են: Ներխուժման սկզբից նավթի գները բարձրացել են $100-ից ավել մեկ բարելի դիմաց: Ռուսաստանը մետաղների, այդ թվում՝ ալյումինի, պլատինի, պղնձի եւ պալադիումի խոշոր արտադրող է, եւ այդ հումքային ապրանքների գները նույնպես աճել են ճգնաժամի պատճառով։ Այդ մետաղներն արդյունահանող մյուս երկրները կշահեն գների աճից, սակայն սպառողները կբախվեն ապրանքների արժեքի բարձրացման հետ, քանի որ արտադրողները նրանց վրա կտեղափոխեն ավելացած ծախսերը»,- ասված է Moody’s-ի ուսումնասիրության մեջ:

Ռուսաստանն ու Ուկրաինան կարեւոր դեր են խաղում նեոնի համաշխարհային արտադրության մեջ, որը միկրոչիպերի արտադրության առանցքային բաղադրիչն է, եւ ռազմական հակամարտությունը կարող է սրել կիսահաղորդչային բաղադրիչների, ինչպես նաեւ ավտոմոբիլային ոլորտում մատակարարումների դեֆիցիտը, նշում են փորձագետները:

«Երկու երկրներին բաժին է ընկնում ցորենի համաշխարհային արտահանման մոտավորապես 25%-ը։ Ցորենի եւ այլ հացահատիկային կուլտուրաների գները ներխուժումից հետո կտրուկ աճել են, թեեւ դրա հետեանքները պարենի առաջարկի վրա մեղմ են, քանի որ իրադարձությունները տեղի են ունենում ձմռանն, այլ ոչ թե բերքահավաքի ժամանակ: Ռուսաստանը նաեւ սոյայի արտադրության առաջատարն է, որը նույնպես թանկանում է։ Հավանական է, որ թանկանան նաեւ պարարտանյութերը: Պարենային գնաճի ավելացումն այլ գների աճի հետ մեկտեղ կարող է մեծացնել սոցիալական լարվածությունը որոշ երկրներում»,- ասված հետազոտության մեջ։

Moody’s-ի վերլուծաբանները նաեւ նշում են համաշխարհային ֆինանսական շուկաներում անկայունության աճը հակամարտության սկսվելուց հետո:

«Աշխարհաքաղաքական անորոշությունը, հումքի գների աճը, պատժամիջոցների էսկալացիան եւ բիզնեսի տարածաշրջանային ապակայունացումը բացասաբար կանդրադառնան շուկաների տրամադրությունների վրա: Եթե դա հանգեցնի իրացվելիության վրա զգալի եւ երկարատեւ ճնշման, ապա կվատթարանան ֆինանսավորման ներգրավման պայմանները բարձր ռիսկային վարկառուների եւ զարգացող շուկաներով պետությունների համար, որոնք կախված են կապիտալի գլոբալ հոսքերից։ Այս ֆոնին դոլարը կշարունակի ամրապնդվել»,- ասված է Moody’s -ի վերլուծության մեջ