Մեկնարկեց Hyetalk-ը. 12 թեմատիկ ֆորումներից առաջինը նվիրված էր սոցիալական ձեռնարկատիրությանը
Մեկնարկեց Hyetalk-ը: 12 թեմատիկ ֆորումներից առաջինը նվիրված էր սոցիալական ձեռնարկատիրությանը:

Hyetalk-ի առաջին ֆորումը դարձավ յուրօրինակ հարթակ, որտեղ բիզնեսն ու սոցիալական պատասխանատվությունը միահյուսվեցին մեկ գաղափարի շուրջ․ բիզնեսը մարդկանց համար է։ 

Hyetalk-ի համահիմնադիրներ Լյուսի Նազարյանն ու Սուսաննա Վերմիշյանը ընդգծեցին, որ բիզնեսը պետք է դառնա համայնքային և մշակութային փոփոխությունների գործիք, իսկ ամեն նախաձեռնություն՝ ունենա սոցիալական ազդեցության մասնիկ։

Hyetalk-ի հաջորդ ֆորումը կկայանա նոյեմբերի 29-ին՝ նվիրված հայրենադարձների բիզնես գործունեությանը Հայաստանում։

Մանրամասները՝ տեսանյութում․



*գովազդ