Գտնվելով Բաքվում` ես ավելի քան երբևէ ոգեշնչված եմ «Ավրորա» մրցանակի դափնեկիրներով․ Ռուբեն Վարդանյան
Լուրեր |
Բաքվի Բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել «Ավրորայի» 10-ամյակի առթիվ.
««Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեության 10-ամյակի կապակցությամբ նախաձեռնության համահիմնադիր, ներկայում Բաքվում ապօրինի կալանքի տակ պահվող բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը, կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի միջոցով, ուղերձ է փոխանցել «Ավրորայի» համայնքին: Ստորև ներկայացվում է ուղերձը.
«Սիրելի՛ ընկերներ, աջակիցներ և գործընկերներ,
Նախևառաջ՝ շնորհակալ եմ։ Ձեր հավատքը, առատաձեռնությունն ու վստահությունը հնարավոր դարձրին այն, ինչը մի ժամանակ անհնար էր թվում։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 10-ամյակի նախօրեին, անձնապես ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել բոլոր այն ընկերներին ու բարերարներին, որոնք հավատացին Հայաստանում ծնունդ առած՝ մարդասիրական համաշխարհային նախաձեռնություն սկսելու տեսլականին, վստահեցին ինձ և աջակցեցին իրենց առատաձեռնությամբ: Հենց նրանց նվիրվածությունը վառեց այն կայծը, որն ի վերջո վերածվեց «Ավրորա» շարժման։
Երբ 2014 թվականին մեր ընտանիքն առաջին անգամ ձեռնամուխ եղավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և «Ավրորա» մարդասիրական մրցանակի կյանքի կոչմանը, մենք այն պատկերացնում էինք որպես ութ տարվա ճանապարհ՝ մինչև 2023 թվականը՝ հուսալով, որ «Ավրորան» կվերածվի միջազգային շարժման՝ ունենալով արմատներ Հայաստանում և երախտագիտության գործուն առաքելություն, որը կշարունակեն ուրիշները։
Համավարակի պատճառով մեր նախանշած ժամկետը երկարաձգվեց մինչև 2024 թվականը, երբ Երևանում բացվեց Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակը՝ որպես երախտագիտության և հույսի խորհրդանիշ։ Այս իրադարձությունը դարձավ նաև հանգրվանային՝ ազդարարելով իմ ակտիվ մասնակցության ավարտը։
Ես խորապես շնորհակալ եմ Նուբարին և Վարդանին, ովքեր ի սկզբանե աջակցեցին նախաձեռնությանը որպես համահիմնադիրներ։ Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում Նուբարին և նրա ընտանիքին՝ 2023 թվականից հետո «Ավրորայի» առաջնորդությունը ստանձնելու և այն հաջորդ փուլ տանելու համար։ Հուսով եմ, որ Միացյալ Նահանգներում տեղակայված լինելու դեպքում էլ այն կշարունակի պահպանել իր հայկական արմատները։
Շնորհակալություն եմ հայտնում խորհրդի և ընտրող հանձնաժողովի բոլոր անդամներին` «Ավրորայի» առաքելությանը նվիրված լինելու, քրտնաջան աշխատանքի և հանձնառության, ինչպես նաև՝ այն իսկապես եզակի երևույթ դարձնելու գործում ձեր աջակցության համար։
«Ավրորայի» հիմքում դրված գաղափարը՝ Երախտագիտությունը, մարդկային հիմնարար արժեք է։ Մեկնաբանելով Սբ Ֆրանցիսկոսի մտքերը՝ կցանկանայի ընդգծել, որ «երախտագիտությունն է ծնում ամենաիսկական ցնծությունը»։ Եվ իսկապես, գործուն երախտագիտությունը, կամ՝ «Երախտագիտությունն՝ ի գործ»-ը առողջ ու կարեկից ցանկացած համայնքի առանցքում է։
Գտնվելով այստեղ՝ Բաքվում, ես ավելի քան երբևէ ոգեշնչված եմ «Ավրորա» մրցանակի դափնեկիրներով և «Ավրորայի» ավելի լայն համայնքով՝ մարդկանցով, որոնք առանց ճանաչման կամ ուշադրության արժանանալու ձգտման ծառայում են ուրիշներին։ Հենց այս անխոնջ ջանքերն են մարմնավորում «Ավրորայի» ոգին։ Դուք իսկական հերոսներ եք, և «Ավրորայի» հիմնադիրները մշտապես հույս են փայփայել, որ շատերը կհետևեն ձեր օրինակին:
Նախաձեռնության 10-ամյակի կապակցությամբ «Ավրորային» մաղթում եմ շարունակական հաջողություններ՝ խորը հավատով, որ երախտագիտությունը կշարունակվի արտահայտվել գործով»:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/23 20:20
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/04/23 19:19
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/23 18:48
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
-
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
2026/04/23/ 20:20 -
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10 -
ԱՄՆ-ում բենզինի միջին գինը բարձրացել է
2026/04/23/ 17:57 -
Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
2026/04/23/ 17:49 -
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ