Նոյեմբերի 4-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ղեկավարների և գերիների շինծու դատավարությունը
Ադրբեջանի մայրաքաղաքում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների դեմ ընթացող շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ մեղադրական ճառի ընթերցման ընթացքում հայտարարվել է, որ որոշ դրվագներ կվերանայվեն։ Դատարանը ներկայացրել է դեպքեր արցախյան առաջին պատերազմից, 2020 թվականի հուլիսյան բախումներից և 44-օրյա պատերազմից։ Հաջորդ նիստը նախատեսված է նոյեմբերի 6-ին։
Արմեն Գրիգորյանը՝ հայ–ադրբեջանական վստահության ամրապնդման մասին
Բրյուսելում անցկացվող «Ռասմուսեն Գլոբալ» համաժողովում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ հայ–ադրբեջանական հարաբերությունների կայունացմանը կնպաստեն նաև քաղաքացիական հասարակության փոխայցելությունները։ Նա հիշեցրել է, որ հոկտեմբերին Հայաստան էր ժամանել ադրբեջանական պատվիրակություն, և շուտով հայկական կողմն էլ պատասխան այց կկատարի Բաքու։
Զելենսկի․ Եվրոպական խաղաղության ծրագիր գոյություն չունի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի տեսել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ որևէ եվրոպական ծրագիր։ Նրա խոսքով՝ սա ինքնին պատասխանում է բոլոր հարցերին, թեև մի շարք եվրոպացի առաջնորդներ փորձում են հանդես գալ խաղաղ կարգավորման առաջարկներով։
Թեհրանում՝ հակաամերիկյան պաստառ Ազատության արձանի պատկերով
Իրանի մայրաքաղաքում տեղադրվել է հակաամերիկյան բովանդակությամբ պաստառ՝ «Ազատության խոստումների վարագույրի հետևում» գրությամբ։ Պաստառի վրա պատկերված է Ազատության արձանի գլուխը, որի շուրջ ցուցադրված են ԱՄՆ-ի քաղաքականության զոհ դարձած առաջնորդների՝ Քադաֆիի, Փահլավիի, Հուսեյնի և Զելենսկու պատկերները։
13-ամյա Տիգրան Համբարձումյանը՝ Եվրոպայի բաց առաջնության չեմպիոն
Երիտասարդ հայ շախմատիստ Տիգրան Համբարձումյանը հաղթել է Եվրոպայի պատանիների բաց կայծակնային շախմատի առաջնությունում՝ վաստակելով 9 հնարավորից 8 միավոր։ Մրցաշարին մասնակցել են 40 երկրների 288 շախմատիստներ՝ առանց տարիքային սահմանափակման։
Թրամփը սպառնում է Նյու Յորքին դաշնային ֆինանսավորման կրճատմամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կսահմանափակի Նյու Յորքի դաշնային ֆինանսավորումը, եթե քաղաքապետ ընտրվի դեմոկրատ թեկնածու Զոհրան Մամդանին։ Թրամփը Մամդանիին անվանել է «կոմունիստ», որը «կխեղդի քաղաքը պարտքերի և անարդյունավետության մեջ»։
Կասպից ծովում՝ ավելի քան 100 սատկած փոկ
Ղազախստանի Մանգիստաու շրջանի էկոլոգիական ծառայությունը հայտնել է, որ Կասպից ծովի ափին հայտնաբերվել է 100-ից ավելի սատկած փոկ։ Վերցվել են ջրի նմուշներ՝ մահվան պատճառը պարզելու համար։
Հայաստանում միջին աշխատավարձը՝ 295 հազար դրամ
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025-ի հունվար–սեպտեմբերին միջին անվանական աշխատավարձը կազմել է 295,042 դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 5.3%-ով։ Ոչ պետական հատվածում այն հասել է 320,901 դրամի։
ԿԲ-ն պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75%
Հայաստանի կենտրոնական բանկը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6.75% մակարդակում։ Լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.25%, իսկ ներգրավման տոկոսադրույքը՝ 5.25%։
Տաթևի վանքը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության ցանկում
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Տաթևի վանքը ներառելու հայտն արդեն ուղարկվել է ԱԳՆ։ Հուշարձանը շուտով կտեղափոխվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկ։ Նախարարը նշել է, որ հայկական հուշարձանների ներառումը դարձել է շարունակական պետական քաղաքականություն։
ՄԱԿ․ աշխարհում ավելի քան 670 միլիոն մարդ՝ սովի մեջ
ՄԱԿ-ի ԳԱ նախագահ Աննալենա Բերբոքը հայտնել է, որ 2024-ին մոտ 673 միլիոն մարդ բախվել է սովի, իսկ 2.3 միլիարդը՝ սննդային անապահովության։ Նա զգուշացրել է, որ կլիմայական փոփոխությունները խորացնում են այս ճգնաժամը։
Ռուսաստան և Չինաստան՝ Մեծ Եվրասիական գործընկերության շրջանակում
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Չինաստանում մասնակցել է երկու երկրների կառավարությունների ղեկավարների 30-րդ հանդիպմանը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և Մեծ Եվրասիական գործընկերության նախագծերի համակարգման ուղղությամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/23 20:20
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/04/23 19:19
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/23 18:48
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
-
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
2026/04/23/ 20:20 -
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10 -
ԱՄՆ-ում բենզինի միջին գինը բարձրացել է
2026/04/23/ 17:57 -
Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
2026/04/23/ 17:49 -
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ