Microsoft-ը 69 մլրդ դոլարով կգնի Activision Blizzard-ը
Լուրեր |
Չնայած Սան Ֆրանցիսկոյի դատարանը կասեցրել էր Microsoft-ի և Activision Blizzard-ի միաձուլման գործարքը, Կալիֆորնիայի դատարանը թույլ է տվել Microsoft-ին կնքել վիդեո խաղերի ամերիկյան խոշոր Activision Blizzard ընկերությունը գնելու «դարի գործարքը»: Համապատասխան որոշումը տեղադրվել է երեքշաբթի՝ հուլիսի 11-ին, դատարանի տվյալների բազայում,- գրում է how2b.am-ը։
«Դատարանը մերժում է ժամանակավոր արգելափակման միջնորդությունը: Առևտրի դաշնային հանձնաժողովը չի կարողացել ապացուցել, որ միավորված ընկերությունը կհրաժարվի Call of Duty շարքի թողարկումից Sony PlayStation-ում, կամ որ Microsoft-ի կողմից Activision-ի ձեռքբերումը զգալիորեն կնվազեցնի մրցակցությունը խաղային ծառայությունների և ամպային խաղերի շուկայում»,- որոշման մեջ նշել է դատավոր Ժակլին Սքոթ Քորնին։
Փաստաթղթում ասվում է, որ գնման գործարքը պետք է փակվի մինչև հուլիսի 18-ը, սակայն կողմերից յուրաքանչյուրը կարող է խզել այն։ Եթե գործարքը չկայանա, Microsoft-ը ստիպված կլինի Activision-ին վճարել 3 միլիարդ դոլար տուգանք պայմանագրի խզման համար:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Սան Ֆրանցիսկոյի դատարանը բավարարել էր FTC-ի խնդրանքը և ժամանակավորապես արգելափակել գործարքը։ Գործակալությունը կարծում է, որ գործարքը Microsoft Xbox խաղային կոնսոլին բացառիկ հասանելիություն կտա Activision-ի խաղերին, ինչը խախտում է Sony Group Corp-ի և Nintendo-ի իրավունքները։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/20 22:00
Փետրվարի 20-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2026/02/20 19:19
Փետրվարի 20-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Փետրվարի 22-ի կարևոր լուրերը
2026/02/22/ 19:19 -
Փետրվարի 21-ի կարևոր լուրերը
2026/02/21/ 19:19 -
AI NEWS | Նոր հարթակներ, հին հարցեր․ ո՞ւր է գնում AI-ը
2026/02/21/ 15:59 -
Փետրվարի 20-ի բիզնես լուրերը
2026/02/20/ 22:00 -
Փետրվարի 20-ի կարևոր լուրերը
2026/02/20/ 19:19 -
3 սովորություն, որոնք փոխում են մասնագիտական մակարդակը
2026/02/20/ 17:54 -
Քննարկվել է երկրաշարժից տուժած անձանց բնակարանային ապահովման խնդիրը
2026/02/20/ 17:29 -
Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ
2026/02/20/ 17:26 -
Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութում կիրառվել է ԱԲ, ձայնը փոփոխված է․ փաստաբան
2026/02/20/ 17:22 -
Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակների ակտիվացում
2026/02/20/ 17:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 21, 2026 Թ.
AI NEWS | Նոր հարթակներ, հին հարցեր․ ո՞ւր է գնում AI-ը
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 20, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 20, 2026 Թ․
Converse Trusted. Վերաֆինանսավորման բիզնես վարկ՝ վարկային արձակուրդի հնարավորությամբ