ԱրարատԲանկ և Մատենադարան. Գիտության և մշակույթի նորարարական համագործակցություն
Լուրեր |
Արդեն 13-րդ անգամ «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարն իր շուրջն է համախմբում գրավոր ժառանգության պահպանման առաքելություն ունեցող աշխարհի կարևոր հաստատություններին: 13 տարիների ընթացքում Մատենադարանը հյուրընկալել է ավելի քան 130 միջազգային կառույց, հարյուրավոր մասնագետների, հաստատել նոր գործնական կապեր:
Մատենադարանը, ըստ էության, Հայաստանում գրավոր ժառանգության վերականգնման միակ պրոֆեսիոնալ կենտրոնն է և լավագույններից տարածաշրջանում: Բաժինն իր գոյության ավելի քան 60 տարիների ընթացքում կուտակել է հսկայական մասնագիտական փորձ՝ վերականգնելով հազարավոր ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր և հնատիպ գրքեր ոչ միայն սեփական հավաքածուներից, այլև Հայաստանի մյուս թանգարաններից ու գրադարաններից։
ԱրարատԲանկը, հավատարիմ մնալով մշակութային ժառանգության պահպանման իր առաքելությանը, ֆինանսավորել է Մատենադարանի նոր կենսաքիմիական լաբորատորիան: Լաբորատորիայի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին՝ «Հիշողության կերպարանքներ» միջազգային սեմինարի շրջանակներում, որը ևս ֆինանսավորվել է ԱրարատԲանկի կողմից։ Սեմինարը կանցկացվի հոկտեմբերի 9-12-ը:
Արա Խզմալյանը նշում է․ «ԱրարատԲանկի աջակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում Մատենադարանի համար՝ ընդլայնելով գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման հնարավորությունները: Այս նախաձեռնությունը համահունչ է Մատենադարանի զարգացման նոր ռազմավարությանը, որը նպատակ ունի ընդլայնել հաստատության դերը գրավոր ժառանգության պահպանման ոլորտում՝ ներառելով աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնները»։
«Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Մատենադարանի ղեկավարությանը։ Այս ազնվագույն գործին առնչվելու հնարավորությունը մեզ համար անգնահատելի է։ Այսօր ցանկանում եմ վերահաստատել մեր հանձնառությունը և հույս հայտնել, որ ապագայում ևս կշարունակենք մնալ ձեր հավատարիմ գործընկերների շարքում։
Անձամբ ես մեծ կարևորություն եմ տալիս ձեռագրերի պահպանմանը։ Ուսանողական տարիներիս, որպես արևելագետ պատիվ եմ ունեցել Մատենադարանում ուսումնասիրել արաբական ձեռագրերը։ Այդ փորձառությունը ինձ ավելի խորը գիտակցություն է տվել մեր մշակութային ժառանգության կարևորության մասին։
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև համագործակցությունը ոչ միայն ներդրում է հայ մշակույթի պահպանման գործում, այլև հնարավորություն է տալիս մասնակից լինել համաշխարհային նշանակության գիտական առաջընթացին։ Մենք հպարտ ենք, որ կարող ենք նպաստել այս կարևորագույն առաքելությանը և վստահ ենք, որ այս նախաձեռնությունը կծառայի ապագա սերունդներին», - նշել է ԱրարատԲանկի Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը։
ԱրարատԲանկի ներդրումը Մատենադարանի կենսաքիմիական լաբորատորիայում նշանակալի քայլ է դեպի Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման և հետազոտման նոր հորիզոններ: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/25 22:00
Դեկտեմբերի 25-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/25 20:20
Դեկտեմբերի 25-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Դեկտեմբերի 25-ի բիզնես լուրերը
2025/12/25/ 22:00 -
Դեկտեմբերի 25-ի կարևոր լուրերը
2025/12/25/ 20:20 -
Հուզական մշակույթի ձևավորում և կառավարում աշխատանքային միջավայրում․ արդյունավետության սկզբունքները
2025/12/25/ 19:00 -
Մայր աթոռի հողօգտագործման իրավունքի սահմանափակում, հետվճարների տրամադրում․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/25/ 16:13 -
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին
2025/12/25/ 16:08 -
Հայաստանի և Թուրքիայի երկկողմ երկխոսության մակարդակով արդեն հասունացել է այն պահը, երբ-որ սիմվոլիկ և նույնիսկ ոչ սիմվոլիկ քայլեր պետք է տեղի ունենան. Փաշինյան
2025/12/25/ 14:29 -
Տրանսպորտային միջոցի առցանց առուվաճառքի գործարքները հատել են 500-ի շեմը
2025/12/25/ 14:27 -
Ի՞նչ հիվանդություններով այլևս չեն ազատվի ծառայությունից․ կառավարությունը վերանայել է ցանկը
2025/12/25/ 14:22 -
Google-ն առաջին անգամ թույլ կտա օգտատերերին փոխել Gmail հասցեն՝ առանց հաշիվը կորցնելու
2025/12/25/ 14:21 -
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ արհեստական բանականության և գիտական դասակներում ծառայության համար
2025/12/25/ 13:04
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Free Style ընկերությունը թողարկում է նորաձևության ոլորտում առաջին կորպորատիվ պարտատոմսերը Հայաստանում. տեղաբաշխողը Cube Invest-ն է
IDBank-ի աշխատակիցները՝ հայորդիների գաղտնի Ձմեռ պապ․ կայացել է «Հայորդի» հիմնադրամի և IDBank-ի հերթական համագործակցությունը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 2025 Թ․
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 24, 2025 թ․
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 23, 2025 թ․