Հոկտեմբերի 24-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
Նոյեմբերի 1-ից Հայաստանում կգործի ոստիկանության գվարդիան
Գվարդիան կզբաղվի հասարակական կարգի պահպանությամբ, պետական օբյեկտների պաշտպանությամբ և հատուկ բեռների ուղեկցմամբ։ Ծառայությունը կունենա նոր համազգեստ և տեխնիկական միջոցներ, իսկ նրա աշխատակիցները կաջակցեն նաև արտակարգ իրավիճակներում և քննությունների իրականացման ընթացքում։
2025-ի օգոստոսին Հայաստանում աշխատողների թիվը կազմել է 794 հազար
Նրանցից 214 հազարը պետական, իսկ շուրջ 580 հազարը՝ մասնավոր հատվածում են աշխատում։ Առևտուրը, կրթությունը և արդյունաբերությունը շարունակում են մնալ ամենաշատ զբաղվածություն ապահովող ոլորտները։
Հակակոռուպցիոն կոմիտեն վերականգնել է ավելի քան 2 մլրդ դրամ պետությանը
Առաջին ինը ամիսների ընթացքում նախաքննվել է 2061 քրեական գործ, վերադարձվել են ապօրինի օտարված 13 հողատարածքներ։ Կոմիտեն արձանագրում է նախորդ տարվա համեմատ գործերի աճ։
Հայաստանում կիրականացվի ջրամբարաշինության 5 նոր նախագիծ
Ծրագրերի արդյունքում կկուտակվի 18 մլն մ³ ջուր, շահառու կլինի շուրջ 700 հազար մարդ։ Նախագծերի ընդհանուր արժեքը գերազանցում է 40 մլրդ դրամը, իսկ ոռոգվող հողատարածքները կմեծանան ավելի քան 6 հազար հեկտարով։
Կեղծ էջերում առաջարկվում է տրանսպորտի տոմսերի կեղծ վաճառք
Երևանի քաղաքապետարանը նախազգուշացնում է քաղաքացիներին չօգտվել նման էջերից։ Տոմսեր կարելի է գնել միայն Telcell Wallet հավելվածով, transport.yerevan.am կայքով կամ Telcell տերմինալներում։
Միջազգային
Ռուսաստանում արգելափակվել են Telegram-ը և WhatsApp-ը
Սահմանափակումները վերաբերում են Ռուսաստանի 34 շրջանների, ընդգրկելով շուրջ 93 մլն բնակչություն։ «Ռոսկոմնադզոր»-ը պնդում է, թե միջոցառումները ուղղված են հանցագործությունների կանխմանը։
Թրամփը դադարեցրել է Կանադայի հետ առևտրային բանակցությունները
ԱՄՆ նախագահը մեղադրել է Կանադային՝ Ռեյգանի մասնակցությամբ կեղծ գովազդ օգտագործելու մեջ։ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի վերսկսի բանակցությունները, մինչև Կանադան չհերքի հրապարակումը։
Վրաստան ուղարկվող դրամական փոխանցումները սեպտեմբերին աճել են 12%-ով
Փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 318 մլն դոլար, որոնց հիմնական մասը՝ 142 մլն դոլար, ուղարկվել է ԵՄ երկրներից։
Եվրամիությունը հետաձգել է Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման որոշումը
Բելգիայի պահանջով ԵՄ-ն չի ընդունել վերջնական որոշում։ ԵՄ առաջնորդները հանձնարարել են Եվրահանձնաժողովին մշակել մի քանի տարբերակ, որոնք կներկայացվեն հաջորդ գագաթնաժողովին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ. ՄԻՊ
2026/04/24/ 09:48 -
Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ եղանակով 5 վագոն հացահատիկ կուղարկվի
2026/04/24/ 09:46 -
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում (ուղիղ)
2026/04/24/ 09:06 -
Մեծ եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է. վարչապետ
2026/04/24/ 08:54 -
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
2026/04/23/ 20:20 -
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ