Եթե գուգլում փնտրեք՝ «ինչպես բարձրացնել արտադրողականությունը», ձեզ կառաջարկեն տասնյակ հոդվածների, որոնք խոստանում են՝ «Ահա 10 պարզ հնարք, որոնք կբարձրացնեն քո թիմի արտադրողականությունը»։
Բայց խնդիրն այն է, որ այդ «խորհուրդները» հաճախ իրար հետ որևէ կապ չունեն։ Դրանք առանձին փոքր քայլեր են, ոչ թե համակարգ, որը կարող է իրականում շարժել կազմակերպությունը դեպի արդյունավետություն։
Այսօր փորձենք այլ ճանապարհով՝ հասկանալ, ինչ է իրական արտադրողականությունը, ինչպես է այն չափվում, և ինչ կարող են անել HR-ը ու ղեկավարները՝ ստեղծելու համար արտադրողական մշակույթ։
Ի՞նչ է արտադրողականությունը և ինչո՞ւ պետք է այն չափել
Շատ կազմակերպություններ երբեք չեն կարողանում հստակ ձևակերպել՝
ինչն է իրենց արտադրողական դարձնում։
Գործարանային միջավայրում ամեն ինչ պարզ է՝ որքան արտադրանք է ստացվում որոշակի ժամանակում։ Բայց այսօր, երբ աշխատակիցների մեծ մասը ոչ թե բանական ապրանք է արտադրում, այլ՝ ծառայություն չափումները դառնում են անորոշ։
Մեկ տարբերակ է հաշվարկել՝ կազմակերպության եկամուտը՝ բաժանած աշխատանքի ժամերին։ Այսինքն՝ որքան քիչ ժամանակում ես ավելի շատ գումար ստեղծում, այնքան բարձր է արտադրողականությունը։
Սակայն այստեղ կա մի նրբություն։ Աշխատակիցը հաճախ գնահատում է իր «արդյունավետությունը» ըստ այն բանի, թե քանի գործ է ավարտել։
Բայց կազմակերպությունը նրա արտադրողական է համարում միայն այն դեպքում, եթե այդ գործերը արժեք են ստեղծում բիզնեսի համար։
Այլ կերպ ասած՝ շատ գործ անելը դեռ չի նշանակում օգտակար լինել։
Օգտակար ես, երբ այն, ինչ անում ես, բերում է արդյունք։
Եվ հենց այս պատճառով է, որ արտադրողականությունը չափելը կարևոր է։
Քանի որ եկամտի աճը՝ նշանակում է առողջ ու աճող բիզնես։
Ինչպես չափել արտադրողականությունը
Արտադրողականությունը չափելիս մի կենտրոնացիր պարզապես թվերի վրա, այլ՝ այն արդյունքների, որոնք քեզ մոտեցնում են կազմակերպության նպատակներին։
Օրինակ՝ դա կարող է լինել
* վաճառքի կամ եկամտի աճը,
* հաճախորդների բավարարվածությունը,
* կամ արտադրական ժամանակի կրճատումը։
Առաջին քայլը պարզելն է՝ ինչ ես չափելու և ինչու։
Ինչպե՞ս է ընտրված չափորոշիչը կապվում բիզնեսի ռազմավարական նպատակների հետ։
Որպեսզի քո մետրիկաները պատահական չլինեն, կարևոր է համագործակցել բիզնեսի ղեկավարների հետ և սահմանել հստակ նպատակային գործընթաց։
Այդ գործընթացը պիտի միավորի բոլոր բաժիններին՝ նույն ուղղությամբ աշխատելու և հստակ հասկանալու՝
ինչպես են նրանք չափելու իրենց առաջընթացը։
ABNews
Ինչու՞ ավելի շատ աշխատելը այլևս չի «աշխատում». ինչպես բարձրացնել թիմի արդյունավետությունը
Վերլուծություն | 2025/10/26 07:21

Օգտակար ես, երբ այն, ինչ անում ես, բերում է արդյունք։
Տարածել
Կարդացեք նաեւ

Վերլուծություն | 2026/11/07 13:12
«Սոցցանցերում ակտիվ լինելը» դեռ բիզնես վարել չէ. ինչն է իրականում աշխատում բիզնես-էջերում
Փոքր բիզնեսներում հաճախ կարելի է հանդիպել միևնույն պատկերին․ Instagram-ի կամ այլ սոցիալական ցանցերի էջերի կառավարումը վստահվում է, օրինակ, ընտանիքի որևէ երիտասարդ անդամի՝ պարզապես այն պատճառով, որ նա «միշտ հեռախոսի մեջ է»։ Թեև սա հասկանալի քայլ է և կարող է ծառայել որպես սկիզբ, բիզնեսի առցանց ներկայությունը կառավարելը բոլորովին այլ մոտեցում է պահանջում։ Արդյունավետ SMM-ը հիմնված է հստակ ռազմավարութ...

Վերլուծություն | 2026/11/06 17:28
Որբ երկաթուղին. մեկ ելքով համակարգի ապագան. Tvyal.com
Tvyal.com-ը գրում է, որ հոկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետը և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարը պայմանավորվեցին աշխատանքային խմբի ձևավորման վերաբերյալ։ Առաջիկա երեք ամսվա ընթացքում պարզ կդառնա՝ արդյոք Ռուսաստանը ներդրումներ կկատարի Հայաստանի երկաթուղային համակարգում [1]։ Թեև ընթացիկ քննարկումները հիմնականում կենտրոնացած են կառավարչի ընտրության վրա, նպատակահարմար է խնդիրը դիտարկել ենթակառուցվա...

Վերլուծություն | 2026/11/05 16:34
Ինչպես է հիմնական տոկոսադրույքի բարձրացումը ազդում բնակչության վրա․ Մեծ Բրիտանիայի օրինակը
Անգլիայի բանկի (Bank of England) կողմից հիմնական տոկոսադրույքը 3,75%-ից մինչև 4% բարձրացնելն անմիջականորեն կանդրադառնա բնակչության և բիզնեսի վրա: Թե ինչ է սա նշանակում բնակչության համար, գրում է BBC-ն։1. Աշխատատեղեր և աշխատավարձերԱնգլիայի Կենտրոնական բանկի դրույքաչափ սահմանողները (Rate-setters) փոփոխություններ են մտցնում տոկոսադրույքներում, որպեսզի կատարեն իրենց հիմնական խնդիրը՝ գնաճը պահել կայուն...

Վերլուծություն | 2026/11/04 13:57
Կառուցե՞լ, գնե՞լ, թե՞ համագործակցել․ ինչպես գնահատել բիզնեսի իրական կարիքներն ու ռիսկերը
Այն հարցադրումը, թե երբ կազմակերպությունը պետք է զարգացնի մի կարողություն, որն այս պահին չունի, ղեկավարության առջև ռազմավարական մարտահրավեր է դնում։ Վերլուծությունը սովորաբար սկսվում է ֆինանսական համեմատությունից․ ղեկավարությունը հաշվարկում է ներքին ռեսուրսներով մշակման ծախսերը, համեմատում դրանք պատրաստի լուծում ձեռք բերելու գնի հետ և ընտրում առավել գրավիչ կանխատեսվող եկամտաբերություն ունեցող տարբ...

