Բանկային համակարգի կողմից պետական բյուջե վճարված հարկերն ավելացել են
Լուրեր |
Հայաստանի 18 առեւտրային բանկերից 17-ն ընդգրկվել է 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով 111.8 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 47.51 մլրդ դրամի փոխարեն (աճ՝ 135.3%),- գրում է banks.am-ը:
2023թ. երրորդ եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 22.82 մլրդ դրամի հարկ:
Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 250.1%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 6-րդն է:
Արդշինբանկը՝ 21.31 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2022թ. նույն ժամանակահատվածում բանկը պետական բյուջե է վճարել 5.05 մլրդ դրամ): Վերջինի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 322.2%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 7-րդն է:
Նրան հաջորդում են Ակբա Բանկը՝ 10.89 մլրդ դրամ (16-րդ տեղ, աճ՝ 89.7%), Ինեկոբանկը՝ 8.63 մլրդ դրամ հարկերի ծավալով (21-րդ տեղ, աճ՝ 104.3%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Evocabank-ը՝ պետբյուջե վճարելով 7.28 մլրդ դրամ հարկ (25-րդ տեղ, աճ՝ 500.4%)։
1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.
Կոնվերս Բանկը՝ 6.71 մլրդ դրամ (29-րդ տեղ, աճ՝ 119.2%),
IDBank-ը՝ 5.42 մլրդ դրամ (36-րդ տեղ, աճ՝ 172%),
ԱրարատԲանկը՝ 4.92 մլրդ դրամ (42-րդ տեղ, աճ ՝ 154.1%),
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 4.8 մլրդ դրամ (44-րդ տեղ, աճ ՝ 191%),
Հայէկոնոմբանկը՝ 3.62 մլրդ դրամ (64-րդ տեղ, աճ՝ 42.6%),
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 3.05 մլրդ դրամ (76-րդ տեղ, աճ՝ 8.2 %),
Յունիբանկը՝ 3.03 մլրդ դրամ (77-րդ տեղ, աճ՝ 65.8%)
Ֆասթ Բանկը՝ 2.73 մլրդ դրամ (87-րդ տեղ, աճ ՝ 164.5%),
Արմսվիսբանկը՝ 2․52 մլրդ դրամ (92-րդ տեղ, անկում՝ 8.9%)
Հայբիզնեսբանկը՝ 2.46 մլրդ դրամ (93-րդ տեղ, անկում ՝ 35.6%),
Մելլաթ Բանկը՝ 0.91 մլրդ դրամ (258-րդ տեղ, աճ՝ 26.6%),
Բիբլոս Բանկ Արմենիան՝ 0.73 մլրդ դրամ (318-րդ տեղ, աճ՝ 17.4%)։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ապրիլի 11-ի կարևոր լուրերը
2026/04/11/ 22:00 -
Թրամփը ներկայացրել է Վաշինգտոնում հաղթական կամարի նախագիծ
2026/04/11/ 16:51 -
Ֆրանսիան անցնում է Linux-ի՝ նվազեցնելու տեխնոլոգիական կախվածությունը
2026/04/11/ 16:46 -
Apple-ը զբաղեցրել է ամենավաճառվող սմարթֆոնների թոփ-10-ի կեսը
2026/04/11/ 16:41 -
ԱՄՆ-ը ռազմավարական պահուստից 8.5 մլն բարել նավթ կհատկացնի ընկերություններին
2026/04/11/ 16:39 -
Արհեստական բանականությունը ավելացնում է կիբեռ ռիսկերը․ ինչպես վերացնել սպառնալիքները
2026/04/11/ 15:27 -
Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է
2026/04/10/ 22:23 -
Ապրիլի 10-ի կարևոր լուրերը
2026/04/10/ 22:15 -
Գրավիչ առաջարկներ ու հատուկ պայմաններ․ Armenian Leasing Company
2026/04/10/ 21:09 -
ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
2026/04/10/ 20:31
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
Գրավիչ առաջարկներ ու հատուկ պայմաններ․ Armenian Leasing Company
Leasing Expo 2026. բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում
Converse SME. Կոնվերս Բանկը բիզնեսի ընդլայնման աջակից
Doing Digital Forum 2026․ միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները