ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
Լուրեր |
Ապրիլի 10-12-ը տեղի կունենա Leasing EXPO 2026 ցուցահանդեսը, որն անցկացվում է արդեն չորրորդ տարին։ Էքսպոյին ԱրարատԲանկը հանդես կգա իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ուղղված հատուկ առաջարկով։
Վերականգնվող էներգիայի աղբյուրներից էլեկտրաէներգիա ստանալու և էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգ։
Վերականգնվող էներգիայի էլեկտրակայանների կառուցման, վերակառուցման կամ ընդլայնման, ինչպես նաև էներգաարդյունավետ ներդրումների նախագծերի իրականացման նպատակով տրամադրվող լիզինգի վերաբերյալ հաճախորդները մասնագիտական խորհրդատվություն կստանան ԱրարատԲանկի տաղավարում։ Առաջարկը գրավիչ է․
- վերականգնվող էներգիայի լիզինգ սկսած 0,9%-ից,
- մինչև 10 տարի մարման ժամկետ,
- կանխավճար՝ սկած 10%-ից,
- փաստացի՝ սկսած 0․91%-ից։
Լիզինգի փորձագետները հանգամանալից կներկայացնեն նոր պրոդուկտի առավելություններն ու կպատասխանեն լիզինգի գործընթացներին վերաբերող հարցերին։
ԱրարատԲանկը շարունակում է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակում ներկայացնել լիզինգի գրավիչ պայմաններ՝ մինչև 35% հետվճարի (cash back) հնարավորությամբ՝ EU4Business-SMECI ծրագրով։
“ԵՄ-ն բիզնեսի համար” (EU4BUSINESS) նախաձեռնություն-ՎԶԵԲ վարկային գիծ ծրագիրն ուղղված է արտահանման խթանմանը, որն իր մեջ ներառում է արտադրության, ծառայությունների մատուցման և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող բիզնեսներին։ Այս ծրագրից կարող են օգտվել նաև այն բիզնեսները, որոնք չեն համապատասխանում վերոնշյալ ոլորտներին, սակայն նախատեսում եմ հիմնել արտադրություն, կամ մատուցել ծառայություններ։ Օրինակ՝ սննդամթերքի վաճառք իրականացնող տնտեսվարողը կարող է դիմել արտադրություն հիմնելու կամ ծառայություն մատուցելու համար ներդրումներ կատարելու նպատակով։
EU4BUSINESS ծրագիրը ուղղված է ԵՄ չափորոշիչների ներդրման խթանմանը՝ շրջակա միջավայրի պահպանության, աշխատանքի, առողջության և անվտանգության, ինչպես նաև արտադրության որակի և անվտանգության ոլորտում, և նախատեսված է ՓՄՁ-ների կարողությունների բարձրացման համար` ԵՄ շուկա մուտք գործելու և մրցակցելու նպատակով:
Այս ծրագրի շրջանակներում լիզինգի առարկա կարող են հանդիսանալ հետևյալ հիմնական միջոցները՝
- տրանսպորտային միջոցներ,
- արտադրական սարքավորումներ և հոսքագծեր
- արևային կայաններ,
- գյուղատնտեսական տեխնիկա,
- ժամանակակից ջերմոցային սարքավորումներ, ոռոգման համակարգեր և այլն,
Լիզինգի նշյալ առարկաները պետք է լինեն առաջնային շուկայից ձեռքբերվող, եվրոպական արտադրության կամ եվրամիության ստանդարտներին համապատասխանող և այլ երկրում արտադրված, օրինակ՝ Չինաստանում։ Սարքավորումները պետք է ունենան CE սերտիֆիկատ։ Բացի դա, այս ծրագրի շրջանակներում կարող են վարկավորվել Էներգախնայող շինարարական աշխատանքները (բացառությամբ բազմաբնակարան շենքերի), այսպես կոչված կանաչ շենքերի կառուցման նպատակով։
Ցուցահանդեսը տեղի կունենա Մերիդիան էքսպո կենտրոնում (Ոսկերիչների 1), ժամը՝ 12։00-20։00-ը։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/29 19:19
Ապրիլի 29-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/29 17:47
Հայտնի է Վերջին զանգի օրը
Միջոցառումները կարող են ընդգրկել նաև խորհրդանշական արարողություններ։
-
Ապրիլի 29-ի բիզնես լուրերը
2026/04/29/ 19:19 -
Չինացի դեռահասը տուրբոռեակտիվ շարժիչ է հավաքել իր հյուրասենյակում
2026/04/29/ 18:45 -
Ոսկու գինը կրկին նվազել է
2026/04/29/ 18:43 -
Ինչ համաձայնության են եկել Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը․ ԱԳՆ
2026/04/29/ 18:41 -
Բրիտանիայի իշխանությունները նավթավերամշակման գործարաններին կոչ են արել ավելացնել ավիավառելիքի մատակարարումները
2026/04/29/ 18:40 -
Հայտնի է Վերջին զանգի օրը
2026/04/29/ 17:47 -
Տեղի է ունեցել ավելի քան 112.5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
2026/04/29/ 17:22 -
Փարիզում բացվել է ՀՀ դեսպանության նոր շենքը
2026/04/29/ 17:18 -
Ֆրանսիան պատրաստ է ընդլայնել ներդրումային ներգրավվածությունը Հայաստանում
2026/04/29/ 17:16 -
ԵՄ-ն Ուկրաինային տրամադրելիք առաջին վարկը կուղղի ԱԹՍ-ների արտադրությանը
2026/04/29/ 17:14
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․
«Լեսնոյ». Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
ԱրարատԲանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 28, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 28, 2026 Թ․