Ֆրանսիան պատրաստվում է արագացնել թվային ինքնիշխանության ապահովման գործընթացը՝ հրաժարվելով Windows օպերացիոն համակարգից և արտաքին տեխնոլոգիական կախվածությունից։
Այս մասին հայտնում է երկրի թվային ռազմավարությանը նվիրված պետական պորտալը՝ հղում անելով միջգերատեսչական թվային վարչության (DINUM) որոշմանը։
Նախատեսվում է պետական կառույցներում անցում կատարել Linux բաց կոդով օպերացիոն համակարգի, ինչը, ըստ պաշտոնյաների, կօգնի նվազեցնել կախվածությունը Եվրամիությունից դուրս գտնվող տեխնոլոգիական մատակարարներից։
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել ընթացիկ տարվա աշնանը։
Նախապատրաստական փուլում Ֆրանսիան պետք է ընտրի համապատասխան աշխատանքային համակարգիչներ, համագործակցության գործիքներ, հակավիրուսային ծրագրեր, ինչպես նաև արհեստական բանականության լուծումներ և տվյալների կառավարման համակարգեր։
Նախաձեռնությանը միացել են նաև Ֆրանսիայի ձեռնարկությունների գլխավոր վարչությունը (DGE), Կիբերանվտանգության ազգային գործակալությունը (ANSSI) և Պետական գնումների վարչությունը (DAE)։

