Հավաքագրված միջոցներն ուղղվել են համերգի կազմակերպմանը, ինչպես նաև նախորդ տարի մեկնարկած ծառատունկի ծրագրի ամբողջական
իրականացմանը։
Ապրիլ
ամսվա ընթացքում հավաքված մեկ դրամները փոխանցվելու են «Դավիթբեկյան խաղեր» ՀԿ-ին։
Վերջինս ամեն տարի Սյունիքում կազմակերպում և իրականացնում է մեկամսյա ռազմամարզական
խաղեր 14-17 տարեկան պատանիների համար Հայաստանի տարբեր մարզերից։ «Մի դրամի ուժի» շրջանակում տրամադրված աջակցությունը
հնարավորություն կտա հիմնադրամին ընդլայնելու իր գործունեությունը՝ ընդգրկելով ավելի
շատ պատանիների։
Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության
ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն ասաց․ «Հասարակական կազմակերպության
նախաձեռնությունները նպաստում են պատանիների թիմային մտածողության զարգացմանը, ազգային
արժեքների նկատմամբ գիտակցության խորացմանը, ինչպես նաև երիտասարդների ակտիվ ներգրավվածությանը
համայնքային կյանքում: Վստահ ենք, որ այս համագործակցությունն
ունենալու է բազմակողմանի դրական ազդեցություն
և՛ երիտասարդների կրթության ապահովման, և՛ համայնքների զարգացման համար։ Բացի այդ,
մենք ֆինանսական գրագիտության դասընթացներ ենք անցկացնելու խաղերի մասնակից պատանիների
համար»։
«Դավիթբեկյան
խաղեր» ՀԿ-ի նախագահ Դավիթ Հակոբյանը նշեց․ «Դավիթբեկյան խաղերը» և «Մի դրամի ուժը» կրում են նույն փիլիսոփայությունը։
Ինչպես «Մի դրամի ուժի» դեպքում յուրաքանչյուր փոքր ներդրում սկիզբ է տալիս զգալի փոփոխությունների,
այնպես էլ «Դավիթբեկյան խաղերում» պատանիներն ամեն օր ձեռք են բերում նոր հմտություններ
ու գիտելիքներ և ի վերջո, դառնում ուժեղ և պատրաստված անհատներ։ Շնորհակալություն ենք
հայտնում IDBank-ին և Իդրամին «Մի դրամի ուժի» նախաձեռնության շրջանակներում մեր ՀԿ-ին
աջակցություն ցուցաբերելու համար»։
«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու
համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով,
IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով,
և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ

