ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է Վաշինգտոնում կառուցվելիք հաղթական կամարի նախագիծը։
Նա Truth Social-ում հրապարակել է նախագծի պատկերները՝ այն անվանելով «աշխարհի ամենամեծ և ամենագեղեցիկ կամարը»։
Թրամփի խոսքով՝ նախագիծը պաշտոնապես ներկայացվել է Գեղարվեստի պատվավոր հանձնաժողովին։
Նախագիծը մշակել է Harrison Design ընկերությունը։ Այն ներառում է բաց գույնի քարից կառուցված կամար՝ ոսկեզօծ դեկորատիվ տարրերով։
Կամարի վերևում նախատեսվում են երկու խոշոր մետաղական արծիվներ, իսկ կենտրոնական հատվածում՝ ոսկեզօծ պատկեր, որը հիշեցնում է Ազատության արձանը։
Նախագծի իրականացումը դեռևս գտնվում է քննարկման փուլում։

