Porsche-ը ներկայացրել է նոր Cayenne քրոսովերը
Լուրեր |
Porsche-ն կատարելագործել է իր շքեղ ամենագնացը. նոր Cayenne-ը ներկայանում է թվայնացված էկրանով եւ կառավարման հայեցակարգով, շասսիի նոր տեխնոլոգիայով ու նորարարական առանձնահատկություններով:
«Սա Porsche-ի պատմության մեջ արտադրանքի ամենալայնածավալ արդիականացումներից է», - ասել է Cayenne-ի գծով փոխնախագահ Մայքլ Շետցլը:
Արդիականացված դիզայնով եւ ավելի հզոր շարժիչով Cayenne-ն իր սեգմենտի ամենասպորտային մեքենան դառնալու հայտ է ներկայացնում։
Նոր Porsche Cayenne-ը հնարավոր է գերազանց վարել բոլոր իրավիճակներում: Զգալիորեն բարելավել է հարմարավետությունը դանդաղ ընթացքի դեպքում, ինչպես նաեւ մեքենայի կառավարումը ոլորաններում:
Porsche նոր Cayenne-ի մեջ ինտեգրել է ամբողջությամբ վերափոխված էկրան եւ կառավարման հայեցակարգ: Վարորդի վրա կենտրոնացած՝ կառավարման ամենակարեւոր տարրերը խմբավորված են ղեկի շուրջը, ինչը մեքենան վարելիս ստեղծում է նոր, ավելի հարուստ զգացողություններ:
Նոր Porsche Driver Experience-ը, որն առաջին անգամ ներկայացվել է Porsche Taycan-ում, առանձնանում է թվային եւ անալոգային տարրերի միջեւ ճիշտ հավասարակշռությամբ։
Նոր Cayenne-ն այժմ առանձնահատուկ արտահայտիչ տեսք ունի։ Porsche-ն վերափոխել է առջեւի հատվածը՝ կոր թեւերը, նոր «կապոտը» եւ տեխնիկապես առաջադեմ ու գրավիչ լուսարձակներն ընդգծում են մեքենայի լայնությունը:
Երեք նոր գույնով եւ 20, 21 եւ 22 դյույմանոց անիվների լայն տեսականիով՝ վարորդները հնարավորություն ունեն անհատական կերպով ստեղծելու իրենց նոր Cayenne-ը:
HD Matrix LED լուսարձակները նոր լրացուցիչ առանձնահատկություն են: Լույսի հարմարեցված ռեժիմները մեծացնում են անվտանգությունն ու հարմարավետությունը տարբեր իրավիճակներում վարելու համար:
Եվրոպայում նոր Cayenne-ը ներկայանալու է երեք տարբեր շարժիչով:
Porsche-ի կողմից մշակված չորս լիտրանոց V8 բի-տուրբո կատարելագործված շարժիչը նոր Cayenne S-ում փոխարինում է նախորդ V6 շարժիչին:
Այն հասցնում է SUV եւ SUV Coupé-ի արագությունը մինչեւ 100 կմ/ժ՝ 4,7 վայրկյանում: Առավելագույն արագությունը 273 կմ/ժ է։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Փետրվարի 19-ի կարևոր լուրերը
2026/02/19/ 19:19 -
Երբ թվային հարթակը դառնում է հնարավորությունների միջավայր․ ինչպես արդյունավետ գործածել նորագույն տեխնոլոգիաները
2026/02/19/ 17:53 -
IDBank-ն ամփոփեց IDsalary-ի շրջանակում անցկացվող խաղարկությունը․ 55 հաջողակները ստացան իրենց նվերները
2026/02/19/ 16:41 -
Սանկտ Պետերբուրգում առաջարկում են արգելել միգրանտների աշխատանքը առևտրի ոլորտում
2026/02/19/ 16:34 -
Հայաստանում արձանագրվել է Չիկունգունիա տենդի դեպք․ախտանշաններ, ռիսկեր և կանխարգելում
2026/02/19/ 16:31 -
Ավելի բարձր հետվճարներ և նոր ֆինանսավորում․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/02/19/ 15:52 -
Հայկական ներուժի բացահայտումը գլոբալ տեխնոլոգիական առաջնորդների համար
2026/02/19/ 15:21 -
Չորս տարվա ընթացքում Հայաստանը 74 հազար մեքենա է արտահանել Ռուսաստան
2026/02/19/ 14:13 -
ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը
2026/02/19/ 12:32 -
Նոր ներդրումային կանոններ Հայաստանում․ ինչ պետք է իմանան ներդրողները
2026/02/19/ 12:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2026 Թ․
Հայկական ներուժի բացահայտումը գլոբալ տեխնոլոգիական առաջնորդների համար
ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 18, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 18, 2026 Թ․