Հայաստանի ֆոնդային բորսան թվերով
Լուրեր |
Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված (լիստինգ անցած) կազմակերպությունները 2023-ի 4-րդ եռամսյակում 23-ն են եղել, տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակումից։
Կատարված գործարքների ընդհանուր քանակը 2023-ի 4-րդ եռամսյակում 1890-ն է եղել՝ ծավալով 56,36 մլրդ ՀՀ դրամ։ Գերակշռող մասը կազմել են կորպորատիվ պարտատոմսերով (24,73 մլրդ ՀՀ դրամ) և պետական պարտատոմսերով (21,29 մլրդ ՀՀ դրամ) գործարքները։ Ռեպո համաձայնագրերով գործարքների ծավալը կազմել է 9,94 մլրդ ՀՀ դրամ։ Բաժնետոմսերով գործարքների ծավալը կազմել է 392,5 մլն ՀՀ դրամ։
Ամբողջ տարվա ընթացքում ֆոնդային բորսայում իրականացվել է թվով 6 472 գործարք (թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 16,3%-ով), որոնց ծավալը կազմել է 185,03 մլրդ ՀՀ դրամ (նախորդ տարվա համեմատ նվազել է 23,5%-ով)։
Տարվա կտրվածքով գերակշռել են պետական պարտատոմսերով գործարքները (90,06 մլրդ ՀՀ դրամ), որոնք ընդհանուր տարվա գործարքների գրեթե կեսն են կազմել, սակայն նախորդ տարվա համեմատ նվազել են 7,2%-ով։ Կորպորատիվ պարտատոմսերով գործարքների ծավալը 2023-ին կազմել է 55,7 մլրդ ՀՀ դրամ, 2022-ի համեմատ ծավալը նվազել է 38,5%-ով։
Կտրուկ նվազել է նաև ռեպո համաձայնագրերով գործարքների ծավալը՝ կազմելով 35,8 մլրդ ՀՀ դրամ՝ 2022-ի 42,9 մլրդի փոխարեն։ Նվազումների ֆոնին բաժնետոմսերով գործարքների ծավալը 2022-ի համեմատ աճել է գրեթե 2 անգամ՝ 2023-ին կազմելով 3,4 մլրդ ՀՀ դրամ։
Ներդրումային ծառայություններ են մատուցում ՀՀ 17 բանկեր, իսկ ներդրումային ծառայություններ իրականացնող ընկերությունների թիվն ընդհանուր 20-ն է։
Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործարքների ծավալը 2023-ին կազմել է 19,3 տրիլիոն ՀՀ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է շուրջ 2,3 անգամ։ Ընդ որում առք ու վաճառքի գործարքները կազմել են 9 տրլն ՀՀ դրամ (2,3 անգամ ավելի քան նախորդ տարում), իսկ ռեպո գործարքները՝ 10,27 տրլն ՀՀ դրամ (2,4 անգամ ավելի քան նախորդ տարում)։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Մատակարարումից վճարում՝ 1 սքանավորմամբ․ IDDistributor
2026/03/13/ 12:54 -
Վրաստանից մեքենա գնելը կարող է թանկանալ․ինչ ազդեցություն կունենա նոր որոշումը՝ հայ վարորդների համար
2026/03/13/ 12:29 -
Հարվածներ՝ Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին
2026/03/13/ 12:26 -
Քննարկվել են հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները. հանդիպում ՊԵԿ-ում
2026/03/13/ 12:12 -
Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններին
2026/03/13/ 12:08 -
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 11.000 դոլար կաշառք ստանալու մեջ
2026/03/13/ 12:01 -
Սահարայի ավազները սպիտակել են
2026/03/13/ 11:50 -
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
2026/03/13/ 11:48 -
ԵՄ-ն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ԵՀ հանձնակատար
2026/03/13/ 11:20 -
ԱՄՆ-ն ունի աննախադեպ կրակային հզորություն և անսահմանափակ զինամթերք. Թրամփ
2026/03/13/ 11:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին