«Չինական SWIFT»-ը շարունակում է առաջընթաց գրանցել․ TASS
Լուրեր |
Միջազգային բանկային հաշվարկների չինական CIPS համակարգն Ուկրաինայի շուրջ ճգնաժամի սկզբից ի վեր 1,5 անգամ ավելացրել է գործարքների թիվը։
Հունվարին համակարգով օրական միջինում 21 հազար միջբանկային հաշվարկ է անցել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ՝ այս մասին այսօր հաղորդել է ճապոնական հանրային հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Daiwa Securities խոշոր ներդրումային բանկի վերլուծական կենտրոնի՝ Daiwa հետազոտական ինստիտուտի տվյալները:
Ըստ բերված տվյալների՝ մեկ տարում (մինչեւ 2022 թվականի դեկտեմբեր) չինական CIPS համակարգին է միացել ավելի քան 100 բանկ եւ այլ ֆինանսական հաստատություն։ Ինստիտուտի մասնագետների կարծիքով՝ համակարգն օգտագործում են այն երկրները, որոնք մտահոգված են Արեւմուտքի ճնշումներով եւ ֆինանսական բնույթի հնարավոր սահմանափակումներով։
Փորձագետները գտնում են, որ CIPS-ի միջոցով գործարքների ընդլայնումը կարող է հանգեցնել այն պատժամիջոցների արդյունավետության նվազմանը, որոնք կիրառվել են Ռուսաստանի դեմ SWIFT միջբանկային հաշվարկների միջազգային համակարգի մասով: Մասնավորապես, SWIFT-ից անջատվել են ռուսաստանյան մի շարք կարեւոր բանկեր։
Չինաստանը գործարկել էր CIPS-ը 2015 թվականի հոկտեմբերին: 2022 թվականի հունիսի դրությամբ՝ CIPS-ն ուներ 1 341 անդամ 106 երկրից եւ տարածաշրջանից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/20 17:52
5 կարևոր որոշում՝ նոյեմբերի 20-ի Կառավարության նիստից
Ստորև ներկայացված են նիստի առանցքային լուրերը։
-
5 կարևոր որոշում՝ նոյեմբերի 20-ի Կառավարության նիստից
2025/11/20/ 17:52 -
2025 թ․ երրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 3 տրլն 71 մլրդ 652.6 մլն դրամ
2025/11/20/ 16:51 -
Հայաստանի և ԵԱՏՄ-ի առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է
2025/11/20/ 12:39 -
«Ես պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ». Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել Թրամփին
2025/11/20/ 12:37 -
Ամերիկյան Firebird ընկերությունը Հայաստանում նախնական 500 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում կկատարի
2025/11/20/ 12:15 -
Իդրամը ստացել է ԻդրամՆեթ QR վճարումների հայաստանյան համակարգի ստեղծման և գործունեության թույլտվություն
2025/11/20/ 12:09 -
Երբ է մեկնարկելու ձմեռային զորակոչը
2025/11/20/ 11:50 -
Ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը․ երեք անձ կալանավորվել է
2025/11/20/ 11:35 -
Ինչքան կսահմանվի երեխայի ծննդյան միանվագ նպաստը
2025/11/20/ 11:30 -
2025թ.-ի օգոստոսի դրությամբ Հայաստանյան 69,661 կազմակերպությունում գրանցված է 758,827 աշխատակից
2025/11/20/ 11:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ