ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված թիրախային ցուցանիշին հասնելն անիրատեսական է | «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Լուրեր |
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ինդեքս - 2025» զեկույցը։
Այսպես.
- Հայաստանի կոռուպցիայի ընկալման ինդեքսը (ԿԸԻ), 2025 թվականին 2024-ի համեմատ նվազելով մեկ միավորով, կազմել է 46 միավոր։ 182 երկիր ներառող, ըստ ԿԸԻ-ի կազմված, համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը 65-րդ հորիզոնականում է։ Եվս չորս երկրներ՝ Քուվեյթը, Չեռնոգորիան, Նամիբիան և Սենեգալը, ըստ աղյուսակի, գտնվում են նույն` Հայաստանին հավասար հորիզոնականում։
Քանի որ Հայաստանի ԿԸԻ-ն նախորդ տարվա համեմատ նվազել է, ստացվում է, որ մեր երկիրն ավելի է «հեռացել» հակակոռուպցիոն բաղձալի շեմից. հակակոռուպցիոն փորձագետների կարծիքով, եթե երկրում ԿԸԻ-ն 50 միավորից ցածր է, կոռուպցիան լուրջ հիմնահարց է՝ այն դառնում է կառավարման լուրջ խնդիր։
2023 թվականին ընդունված «ՀՀ 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության» համաձայն՝ Հայաստանի ԿԸԻ-ի 2026թ. թիրախային ցուցանիշը 55 միավոր է, այսինքն՝ նպատակադրված է, որ 2026-ի ԿԸԻ-ի ցուցանիշը 2023-ի 47 միավորին գերազանցի 8 միավորով։ Իսկ իրականում, անցած ժամանակահատվածում ԿԸԻ-ին, փոխանակ կտրուկ աճելու, դեռ մի բան էլ նվազել է՝ 1 միավորով։ Իսկ դա նշանակում է, որ չափազանց անիրատեսական է, որ մինչև ռազմավարության ժամկետի ավարտը մնացած մեկ տարվա ընթացքում ԿԸԻ-ն աճի 9 միավորով, հաշվի առնելով, որ Հայաստանի պատմության մեջ այդպիսի սրընթաց աճ երբևիցե չի գրանցվել։
- Գործող իշխանության համար խիստ մտահոգիչ պետք է լինի այն փաստը, որ 2025-ին Ժողովրդավարության բազմազանության ծրագրի VDEM ենթաինդեքսը 13 միավորով պակաս է 2020-ի (վերջին 10 տարիների ընթացքում ամենաբարձր արժեքը գրանցած տարվա) արժեքից, քանի որ այս ենթաինդեքսով գնահատվում է պետական կառավարման տարբեր մակարդակներում կոռուպցիայի առկայությունն ու տարածվածությունը։ Ենթաինդեքսի հաշվարկման համար դիտարկվում են քաղաքական կոռուպցիային, դատական և գործադիր իշխանությունների կոռուպցիոն գործարքներին, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների վրա կոռուպցիայի ազդեցությանը վերաբերող հարցեր։ Ենթաինդեքսի գծով վերջին տարիներին գրանցված զգալի նահանջը, ըստ էության, խոսում է այն մասին, որ այս հեղինակավոր միջազգային ծրագիրը Հայաստանում վերջին տարիներին ժողովրդավարության ասպարեզում զգալի հետընթաց և կոռուպցիայի ազդեցության մտահոգիչ աճ է արձանագրել։
- Հայաստանի ԿԸԻ-ում ներառված WEF EOS ենթաինդեքսը (Համաշխարհային տնտեսական համաժողովի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցում) 2025-ին 2024-ի համեմատ նվազել է 3 միավորով և 2021-ի ցուցանիշից (այս ենթաինդեքսի առավելագույն արժեքը գրանցվել է 2021 թվականին) 13 միավորով պակաս է։ Նկատի ունենալով, որ այս ենթաինդեքսով գնահատվում է տնտեսական ինստիտուտների, բիզնես միջավայրի, մակրոտնտեսական միջավայրի, տեխնոլոգիական առաջընթացի, ենթակառուցվածքների և նմանօրինակ այլ համակարգերի արդյունավետությունը, ստացվում է, որ ըստ Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ վերջին յոթ տարիներին այս ասպարեզում առաջընթաց չկա:
- Միջազգային հեղինակավոր «Ֆրիդոմ Հաուզի» կարծիքով, առաջընթաց չկա կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության առումով։ Բանն այն է, որ ԿԸԻ-ի ենթաինդեքներից մեկը «Ֆրիդոմ Հաուզի»՝ անցումային փուլում գտնվող երկրներին վերաբերող FH ենթաինդեքսն է, որով մի քանի կարևոր հարցերի հիման վրա գնահատվում է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը։ Մասնավորապես, համաթիվը հաշվարկելիս հաշվի են առնվում այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են տնտեսական ազատությունը, օրենսդրական մեխանիզմների առկայությունը և դրանց կիրառելիությունը, հասարակության ու լրատվամիջոցների վերաբերմունքը պաշտոնական կոռուպցիայի նկատմամբ և այլն։ Քանի որ այս ենթաինդեքսը վեց տարի շարունակ (2020 թվականից ի վեր), չի փոխվել, ստացվում է, որ ըստ «Ֆրիդոմ Հաուզի»՝ վերջին տարիներին այս ոլորտում Հայաստանում առաջընթաց չի արձանագրվել։
- Համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջատար և հետնապահ եռյակները չեն փոխվել։ Առաջատարներն են Դանիան (89 միավոր ԿԸԻ-ով), Ֆինլանդիան (88 միավոր) և Սինգապուրը (84 միավոր)։ Աղյուսակը եզրափակում են Վենեսուելան (10 միավոր), Սոմալին (9 միավոր) և Հարավային Սուդանը (9 միավոր)։
- «Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա» տարածաշրջանի երկրների լավագույն եռյակը նույնպես չի փոխվել 2024 թվականի համեմատ՝ Վրաստան (50 միավոր ԿԸԻ-ով համաշխարհային վարկանիշային աղյուսակի 56-րդ հորիզոնական), Հայաստան (46 միավոր և 65-րդ հորիզոնական) և Չեռնոգորիա (46 միավոր և 65-րդ հորիզոնական): Խմբում ամենացածր ԿԸԻ ունեն Ռուսաստանը (22 միավոր և 157-րդ հորիզոնական), Տաջիկստանը (19 միավոր և 166-րդ հորիզոնական) և Թուրքմենստանը (17 միավոր և 167-րդ հորիզոնական):
Մեր տարածաշրջանը 34 միավոր միջին ԿԸԻ-ով աշխարհի վեց տարածաշրջանների թվում հինգերորդն է՝ գերազանցելով միայն Անդրսահարյան Աֆրիկային։ - 2025-ին ևս Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների թվում ԿԸԻ-ով առաջատարն է։ Ղազախստանի ԿԸԻ-ն 38 միավոր է, Բելառուսինը՝ 31, Ղրղզստանինը՝ 26, Ռուսաստանինը՝ 22։
- Սահմանակից երկրներից Հայաստանը ԿԸԻ-ով զիջում է միայն 50 միավոր ԿԸԻ ունեցող և համաշխարհային վարկանիշային աղյուսակում 56-րդ հորիզոնականը զբաղեցնող Վրաստանին։ Թուրքիան 31 միավորով 124-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը 30 միավորով 130-րդն է, իսկ Իրանը՝ 23 միավորով 153-րդը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Թեյավճարի պահանջը փչացնում է հաճախորդի տպավորությունը ծառայությունից. ինչու է սա դառնում բիզնեսի համար ռիսկ
2026/02/18/ 18:16 -
Երևանում կրակոցների հետևանքով կա զոհ, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 3-ինը՝ ծանր. ԱՆ
2026/02/18/ 18:08 -
ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված թիրախային ցուցանիշին հասնելն անիրատեսական է | «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2026/02/18/ 17:14 -
Աջափնյակում կրակոցներ են հնչել. Կան վիրավորներ
2026/02/18/ 17:08 -
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
2026/02/18/ 15:50 -
Nestlé-ի բաժնետոմսերը հասել են ութ տարվա նվազագույնի՝ մանկական կաթնախառնուրդների սկանդալի ֆոնին
2026/02/18/ 15:33 -
Apple-ը վերջնականապես հրաժարվում է SIM քարտից․ iPhone 18 Pro-ն կլինի միայն eSIM-ով
2026/02/18/ 15:27 -
Երևանը «մոռացել է» Հայկական երկաթուղիներում ռուսական ներդրումների մասին․ Զախարովա
2026/02/18/ 15:25 -
2025 թվականի աշխատավարձերի պատկերը Հայաստանում․ մարզային տվյալներն ու անհամաչափությունները
2026/02/18/ 14:39 -
YouTube-ում լայնածավալ խափանում է տեղի ունեցել․ հնարավոր պատճառներն ու հետևանքները
2026/02/18/ 12:24
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 17, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 15, 2026 Թ.