Երևանում կրակոցների հետևանքով կա զոհ, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 3-ինը՝ ծանր. ԱՆ

Առողջական վիճակի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն

Այսօր Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած դեպքի հետևանքով, նախնական տվյալներով, հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
 
«Երեքի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր: Մեկ քաղաքացի մահացել է:
 
Առողջական վիճակի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: