ABNews

Nestlé-ի բաժնետոմսերը հասել են ութ տարվա նվազագույնի՝ մանկական կաթնախառնուրդների սկանդալի ֆոնին

Լուրեր | 2026/02/18 11:33

Nestlé-ի բաժնետոմսերը հասել են ութ տարվա նվազագույնի՝ մանկական կաթնախառնուրդների սկանդալի ֆոնին

Ավելի վաղ Nestlé-ն հայտարարել էր 25 երկրներում մանկական կաթնախառնուրդների մի շարք խմբաքանակների հետկանչման մասին։

Շվեյցարական Nestlé ընկերության բաժնետոմսերը անկում են ապրել մինչև վերջին ութ տարվա ամենացածր մակարդակ։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ նշելով, որ պատճառը մանկական կաթնախառնուրդների մի շարք խմբաքանակների աղտոտման հետ կապված սկանդալն է։

Գործակալության տվյալներով՝ Nestlé-ի բաժնետոմսերը 2022 թվականի գագաթնակետից իջել են 38%-ով։ Միևնույն ժամանակ, ընկերության հիմնական մրցակիցների՝ Danone-ի և Unilever-ի բաժնետոմսերը նույն ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 32%-ով և 28%-ով։

Bloomberg-ը նշում է, որ սկանդալը խորացրել է ընկերության վաճառքի շարունակական անկումը և արտադրական ծախսերի աճը։ Բացասական ցուցանիշներ են գրանցել նաև Putina, Nespresso և KitKat ապրանքանիշերի արտադրանքները։

Ավելի վաղ Nestlé-ն հայտարարել էր 25 երկրներում մանկական կաթնախառնուրդների մի շարք խմբաքանակների հետկանչման մասին։ Խոսքը վերաբերում է SMA, BEBA և NAN ապրանքանիշերին, որոնցում հնարավոր է վնասակար մանրէների և սրտխառնոց ու փսխում առաջացնող տոքսինի առկայություն։

Միևնույն ժամանակ, ընկերությունը հայտարարել է, որ մինչ օրս հետկանչված արտադրանքներից որևէ մեկի հետ կապված վարակի կամ ախտանիշների հաստատված դեպքեր չեն գրանցվել։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը