Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու համար 65 մլն դոլար կհատկացվի Հայաստանի ատոմակայանը «Ռոսատոմ»-ի հետ պայմանագիր կկքնի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու աշխատանքների իրականացման համար. նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստում։ Ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու նպատակով նախատեսվում է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ հետ կնքել մոտ 65 մլն ԱՄՆ դոլարի չափով պայմանագիր։ Ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին տրամադրվելիք բյուջետային վարկի միջոցներով։ Ատոմակայանի գործունեության ժամկետը կերկարացվի մինչև 2036 թվականը։ Ատոմակայանն այժմ ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 30-35%-ը։