Binance-ը գործարկում է սեփական՝ Web3 Wallet կրիպտո դրամապանակը
Լուրեր |
Binance-ը գործարկում է իր սեփական կրիպտո դրամապանակը՝ Binance Web3 Wallet-ը: Այս մասին Ստամբուլում կայացած համաժողովի ժամանակ հայտարարել է կրիպտո բորսայի հիմնադիր Չանգփեն Չժաոն,- գրում է fintech.am-ը:
Web3 դրամապանակները հաճախ հայտնվում են հանցագործների թիրախում: Բավական է մեկ հաքեր ստանա անձնական բանալին և միջոցները կարող են կորել անվերադարձ։
Նոր Binance web3 Wallet դրամապանակն աշխատում է բազմակողմանի հաշվարկային տեխնոլոգիայի միջոցով: Տեխնոլոգիան մասնավոր բանալիները բաժանում է երեք մասի, որոնք պահվում են տարբեր սերվերներում: Նրանցից երկուսը կապված են օգտագործողի հաշվին, իսկ երրորդը գտնվում է բորսայի վերահսկողության տակ:
«Կրիպտո դրամապանակները ավելին են, քան պարզապես թվային ակտիվների պահպանման ծառայություններ. դրանք Web3 ենթակառուցվածքի անբաժանելի մասն են և մարդկանց հնարավորություն են տալիս ինքնուրույն կառավարել իրենց ֆինանսները»,- ասում է Չանգպեն Չժաոն:
Եթե օգտատերը մոռանա վերականգնման կոդը կամ կորցնի սարքը, ջնջի հավելվածը, կամ այլ պատճառներով չկարողանա մուտք գործել հաշիվ, նա կկորցնի մուտքը դեպի իր դրամապանակ: Այս մասին զգուշացրել է Binance-ի տարածաշրջանային շուկաների ղեկավար Ռիչարդ Թենգը։
Նման դրամապանակ կարող եք ստեղծել կրիպտո փոխանակման բջջային հավելվածում։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/19 22:00
Դեկտեմբերի 19-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/19 20:20
Դեկտեմբերի 19-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Դեկտեմբերի 20-ի կարևոր լուրերը
2025/12/20/ 20:52 -
Դրական խոսքի ուժը աշխատանքում
2025/12/20/ 15:26 -
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
2025/12/19/ 23:17 -
Դեկտեմբերի 19-ի բիզնես լուրերը
2025/12/19/ 22:00 -
Դեկտեմբերի 19-ի կարևոր լուրերը
2025/12/19/ 20:20 -
Օր, որը պատկանում է միայն քեզ․ ինչու է անհրաժեշտ շաբաթը մեկ անգամ մեկուսանալ աղմուկից
2025/12/19/ 19:00 -
Ucom-ի 2025-ը, արհեստական բանականությունն ու նոր իրականությունը. 5G-ից մինչև ռոբոտներ ու Disney-ի AI հերոսներ․ ապագան արդեն այստեղ է
2025/12/19/ 17:57 -
Պաշտոնական ներկայացուցչից գնելը` վստահության երաշխիք
2025/12/19/ 16:19 -
Ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանեց Հայաստանի «Այրում» կայարան
2025/12/19/ 16:16 -
ՀՀ ավիացիան դեռ ԵՄ «սեւ ցուցակում» է, բայց եվրոպացիները վերջին այցի ժամանակ չեն գտել անվտանգության սպառնալիքներ. «Հետք»
2025/12/19/ 15:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Ucom-ի 2025-ը, արհեստական բանականությունն ու նոր իրականությունը. 5G-ից մինչև ռոբոտներ ու Disney-ի AI հերոսներ․ ապագան արդեն այստեղ է
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 2025 Թ․
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 18, 2025 թ․
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 17, 2025 թ․