Տեղի են ունեցել 75 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ
Լուրեր |
Հայաստանի ֆոնդային բորսայում մայիսի 2-ին տեղի են ունեցել 75 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ։
Մասնավորապես, մայիսի 2-ին AMGB1129A332 տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 30 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 30 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 82 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.6839%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9,6% է:
AMGN60294276 տարբերակիչ ծածկագրով և 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 20 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 20 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 35 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.6343%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9,4% է:
AMGB3129A504 տարբերակիչ ծածկագրով և 31 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 10 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 10 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 32 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.7610%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9,75% է:
AMGN36294251 տարբերակիչ ծածկագրով և 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 10 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 10 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 21 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.6475%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9,25% է:
AMGT52014249 տարբերակիչ ծածկագրով և 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 5 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 5 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 10 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.5951%:
Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության և ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին։
Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am (https://gp.minfin.am:9443/minfin/home.cmd) առցանց հարթակի միջոցով։
Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: (https://amx.am/am/market_data/government_bonds)
-Ավարտ-
Հայաստանի ֆոնդային բորսայի մասին
AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55, ներքին 140 կամ գրել [email protected] հասցեին։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/18 22:00
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/18 20:00
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
2025/12/18/ 22:00 -
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․