ԱՄՆ բանկերը 1 շաբաթում ռեկորդային գումար են ներգրավել Դաշնային պահուստային համակարգից
Լուրեր |
Մարտի 8-ից մարտի 15-ը ընկած ժամանակահատվածում ԱՄՆ բանկերը Դաշնային պահուստային համակարգից (FRS) ռեկորդային՝ $164,8 միլիարդի փոխառություն են վերցրել. մեկ շաբաթ առաջ նրանք ընդամենը $4,58 միլիարդ էին ներգրավել FRS-ից,-հայտնում է Banks.am-ը։
Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով FRS-ի հրապարակած վիճակագրությունը։
Դա վկայում է Silicon Valley Bank-ի (SVB) սնանկացումից հետո բանկերի ֆինանսավորման հետ կապված խնդիրների սրման մասին, նշում է գործակալությունը։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ՝ $111 միլիարդ։
Մարտի 8-15-ը FRS-ի տրամադրած միջոցներից $152.85 միլիարդը բաժին է ընկել բանկերի իրացվելիությանն աջակցելու ավանդական մեխանիզմին, եւս $11,9 միլիարդ բանկերը ստացել են շտապ ֆինանսավորման ծրագրի (BTFP) շրջանակում, որը գործարկվել է մարտի 12-ին:
Կարճաժամկետ փոխառությունները տրամադրվել են FRS-ի երկու պահուստային ֆոնդերի միջոցով եւ կապված են ավանդներից գումարների արտահոսքի հետ Կալիֆոռնիայի SVB-ի եւ Նյու Յորքի Signature Bank-ի փակումից հետո: Եվս $142,8 միլիարդի փոխառու միջոցներ է տրամադրվել Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի (FDIC) կողմից SVB-ի եւ Signature Bank-ի միջնորդ բանկերին: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Զգուշացեք հեռախոսազանգերից․ զեղծարարները նոր խարդախ սխեմա են կիրառում
2026/03/13/ 14:16 -
433 հայ մասնագետ է վերապատրաստվել ITEC ծրագրով․ Հայաստան–Հնդկաստան համագործակցությունը շարունակվում է
2026/03/13/ 13:36 -
Մատակարարումից վճարում՝ 1 սքանավորմամբ․ IDDistributor
2026/03/13/ 12:54 -
Վրաստանից մեքենա գնելը կարող է թանկանալ․ինչ ազդեցություն կունենա նոր որոշումը՝ հայ վարորդների համար
2026/03/13/ 12:29 -
Հարվածներ՝ Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին
2026/03/13/ 12:26 -
Քննարկվել են հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները. հանդիպում ՊԵԿ-ում
2026/03/13/ 12:12 -
Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններին
2026/03/13/ 12:08 -
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 11.000 դոլար կաշառք ստանալու մեջ
2026/03/13/ 12:01 -
Սահարայի ավազները սպիտակել են
2026/03/13/ 11:50 -
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
2026/03/13/ 11:48
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին