Էրդողան․ Եթե Հայաստանը խոչընդոտի «Զանգեզուրի միջանցքը» բացելուն, այն կարող է անցնել Իրանով
Լուրեր |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Հայաստանը խոչընդոտի «Զանգեզուրի միջանցքը» բացելուն, այն կարող է անցնել Իրանով, հայտնում է ադրբեջանական APA-ն։
Նա հավելել է, որ Իրանն այժմ դրական է դրան վերաբերվում։
«Մյուս կողմից, մեր այցը Նախիջևան ևս մեկ հիշեցում է թուրք–ադրբեջանական եղբայրության մասին, հայտարարություն աշխարհին այն մասին, որ մենք «մեկ ազգ, երկու պետություն ենք»,–ասել է նա։
Նա հավելել է, որ Նախիջևանի և Ադրբեջանի մյուս շրջանների հետ ցամաքային, երկաթուղային կապի հաստատումն էլ ավելի կամրապնդի երկրների հարաբերությունները։
«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այդ միջանցքը որքան հնարավոր է շուտ բացվի։ Այդ միջանցքի բացումը շատ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, կրում է ռազմավարական բնույթ և պետք է ավարտին հասցվի։ Երբ այդ միջանցքը բացվի, Բաքվից մեկնող ավտոմեքենաներն ու գնացքները կժամանեն ուղիղ Կարս։ Թուրք–ադրբեջանական եղբայրությունն էլ ավելի կամրապնդվի։ Ուրախալի է, որ Իրանից էլ են դրական ազդակներ գալիս այդ առումով»,–ասել է Էրդողանը։
Հայաստանի իշխանությունները մշտապես բոլոր հարթակներում կրկնում են, որ միջանցքային տրամաբանությամբ հարց չեն քննարկում և չեն քննարկի, սակայն կողմ են ճանապարհների բացմանը։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49 -
Դատախազը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Վարդանյանին
2025/12/18/ 14:33
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․