Համաշխարհային տնտեսությունը կարող է կորցնել ՀՆԱ-ի մինչև 5%-ը
Լուրեր |
Համաշխարհային տնտեսությունը երկարաժամկետ հեռանկարում կարող է կորցնել համախառն ներքին արդյունքի մինչև 5%-ը՝ առևտրի մասնատման և պետությունների բլոկների բաժանման պատճառով։ Այս նախազգուշացումն արել է Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իևալան՝ Nikkei թերթին տված հարցազրույցում,- գրում է b24.am-ը:
ԱՀԿ գնահատականների համաձայն, եթե աշխարհը բաժանվի առևտրային բլոկների, համաշխարհային ՀՆԱ-ն կնվազի 5%-ով, ինչը «մեծ կորուստ կլինի, որը համեմատելի է ամբողջ Ճապոնիայի տնտեսության կորստի հետ»: Թեև կազմակերպությունը «չի տեսնում համատարած ապագլոբալացման հստակ նշաններ», սակայն որոշ «հատվածության տանող ազդակներ» մտահոգություններ են առաջացնում փորձագետների շրջանում:
Մասնավորապես, բլոկային համակարգին որոշակի անցում է ցույց տալիս նյութերի և կիսաֆաբրիկատների համաշխարհային առևտրում մասնաբաժնի կրճատումը, որոնք համարվում են «գլոբալ մատակարարման շղթաների ակտիվության ցուցիչ»: Նման ապրանքների առևտուրը նվազել է մինչև 48.5% 2023 թվականի առաջին կիսամյակում՝ համեմատած նախորդ երեք տարիների միջինը հանդիսացող 51%-ի հետ:
Համաշխարհային տնտեսության մեջ ազատ առևտրի սկզբունքներից շեղում է նկատվում 2017 թվականից, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր ստորագրեց Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության համապարփակ և առաջադեմ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին։ Նրա իրավահաջորդ Ջո Բայդենի օրոք ԱՄՆ-ն, մի քանի եվրոպական երկրներ և Ճապոնիան փորձել են սահմանափակել Չինաստանի հասանելիությունը կիսահաղորդչային արդյունաբերության առաջադեմ տեխնոլոգիաներին: Ընթացիկ պաղեստինա-իսրայելական հակամարտության վատթարացումն էլ կարող է բացասաբար անդրադառնալ համաշխարհային առևտրի վրա, քանի որ սա այն տարածաշրջաններից է, որտեղ արդյունահանվում է աշխարհի նավթի և գազի մեծ մասը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Դեֆանս Հաուզինգ․ Երևանի նոր բնակելի իրականությունը
2026/03/26/ 16:33 -
Փող՝ գյուղացուն, տուն՝ բռնագաղթածին․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/03/26/ 15:59 -
«Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հուշագիր է ձեռք բերվել. որ ճանապարհով կանցնի երթուղին
2026/03/26/ 15:51 -
Թրամփը սպառնում է Իրանին․ ԱՄՆ առաջնորդի նոր զգուշացումը
2026/03/26/ 15:49 -
Պատմական վճիռ. Meta-ն և YouTube-ը մեղավոր են ճանաչվել կախվածություն առաջացնելու համար․ որքան գումար կփոխհատուցվի
2026/03/26/ 14:36 -
Ինչ տեղի կունենա, եթե նավթի գինը շարունակի բարձրանալ․ Թրամփի թիմը դիտարկում է վատագույն սցենարը
2026/03/26/ 14:17 -
Բուսաբույծները աջակցություն կստանան․ որքան կկազմի գումարի չափը
2026/03/26/ 13:34 -
Փախստականների բնակարաններ են սեփականաշնորհվել․ հայտնի են հասցեները
2026/03/26/ 12:56 -
Ինչպես պարզել՝ վերելակն անվտա՞նգ է, թե՞ ոչ․ սահմանվել են նոր կանոններ
2026/03/26/ 12:53 -
ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովման ծրագրում փոփոխություններ են կատարվել
2026/03/26/ 12:50
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 25, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 25, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 24, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 24, 2026 Թ․
GreenInvest.ai՝ ներդրում ծառի միջոցով