Սա Դեֆանս Հաուզինգն է։
Հյուսիս-հարավ մայրուղու անմիջական հարևանությամբ՝ 140 հա տարածքի վրա է ստեղծվում 21-րդ դարի պահանջներին համապատասխանող, կենսապահովման լավագույն ցուցանիշներով Դեֆանս Հաուզինգ բազմաֆունկցիոնալ թաղամասը: Ու խոսքը ոչ միայն շենքերի, այլ միջավայրի մասին է։ Ընդհանուր տարածքի ընդամենը 25 տոկոսն է կազմում բնակելի շենքերի հատվածը։ Մնացածը՝ կանաչ գոտիներ, ենթակառուցվածքներ, ճանապարհներ և հանրային տարածքներ։
Տասնյակ հազարավոր ծառերն արդեն տնկված են, 40 հեկտար մակերեսով կենտրոնական անտառ-պուրակն արդեն` ստեղծված, որը ներառում է արդեն գործող 5 շատրվանային կոմպլեքս։ Սոճիներ, եղևնիներ, կեչիներ, թխկիներ, սոսիներ և տասնյակ այլ ծառատեսակներ ու բուսատեսակներ։ Կանաչապատ գոտին նախնական նախագծի համեմատ ոչ թե պակասել է, այլ մեծացել:
Շենքերին հարակից տարածքներում և միջբակային հատվածներում ևս կանչ գոտիներ են: Ու հենց այս կատարյալ էկոհամակարագում առաջին փուլում 66 շենք է կառուցվում՝ 6 բնակելի բլոկներով։15–16 հարկանի շենքեր և առանձին՝ 23 հարկանի բարձրահարկեր։ Բոլորը՝ մոնոլիտ կառուցվածքով և մինչև 9 բալ սեյսմակայունությամբ։ Թաղամասը կառուցվում է բազալտե ժայռի վրա, իսկ շենքերը՝ 1.4 մետր հաստությամբ հիմնային սալի:
Էներգախնայող, բարձրորակ ալյումինե պատուհաններ մուտքի՝ մետաղական հիմքով բարձրորակ դռներ` Էներգախնայողության բարձր մակարդակ։ Շենքերը մեկուսացվում են 10 սանտիմետր հաստությամբ բազալտե բամբակով, իսկ արտաքին երեսպատումը կատարվում է կերամոգրանիտով և բնական քարով։
Ամբողջ տարածքում ստեղծվում է նոր ինժեներական համակարգ։ Կառուցվում են առանձին էլեկտրական ենթակայաններ, որպեսզի տեխնիկապես հոսանքի անջատումներ ու տատանումներ չլինեն։ Ջրամատակարարումն ու կոյուղին նույնպես կառուցվում են զրոյից։ Շենքերը կունենան կենտրոնացված ջեռուցման համակարգ, իսկ բնակիչը վճարելու է միայն իր օգտագործած ջերմության համար։
Թաղամասը կապվելու է արտաքին ճանապարհներին միանգամից 5 ճանապարհային հանգույցներով, իսկ ներսում կառուցվում է շուրջ 100 հազար քառակուսի մետր ճանապարհային ցանց՝ մոտ 14 մետր լայնությամբ։ Յուրաքանչյուր շենք էլ ունի ստորգետնյա կայանատեղիներ, իսկ առաջին հարկերում՝ առևտրային և սպասարկման տարածքներ։ Ամբողջական բնակելի միջավայր, որտեղ ամեն ինչ լինելու է հասանելի։
Դպրոցներ, մանկապարտեզներ, խաղահրապարակներ, ջրավազաններ և Հայաստանի ամենամեծ գունաձայնային ու լազերային շատրվանային համալիրներից մեկը. այս ամենը Դեֆանս Հաուզինգ թաղամասի իրականությունն է:
Բնակարան ձեռք բերելու դեպքում գործում է նաև եկամտային հարկի վերադարձի ծրագիրը։ Իսկ նախագիծը ներկայացվելու է նաև առաջիկա տուն էքսպո 2026-ում՝ հատուկ առաջարկներով։
Եվ այսպես. Դու դեռ կարող ես դառանալ այս նախագծի 45 հազար բնակչներից մեկը: Դեֆանս Հաուզինգն արդեն ստացել է նաև պաշտոնական թաղամասի կարգավիճակ։ Նոր ենթակառուցվածքներ և նոր բնակելի միջավայր՝ Երևանի ամենամեծ ու ամենանոր թաղամասերից մեկում: Դեֆանս Հաուզինգ. այստեղ դու տանն ես…

